Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 21:14

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

«Եվ տաճարում Նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և Նա բժշկեց նրանց»։
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի  գլուխ 21:12
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց:
   

    Տաճարում Նրան մոտեցան կույրեր ու կաղեր, և բժշկեց նրանց:

    [Իր մեջբերած] մարգարեության կատարումը հավաստի ցույց տալու և [Աստծո] տան վրեժխնդրության համար հրաշքներ է սկսում գործել: Նաև Իր իշխանությունն ու զորությունն է ցույց տալիս` ի մխիթարություն աշակերտների, ովքեր տրտմել էին Նրա մահվան [մասին լսելով]: Դրանով ցույց է տալիս, որ կամովին է այն կրելու և ոչ թե դա անելու է Իր անձի ցուցադրության ու մեծարանքի համար, որովհետև միայն խոսքո՛վ բժշկեց շատերին: Նաև հավաստում է, որ ճշմարտապես Դավթի որդին է մարմնով` ըստ մանուկների օրհնության, ուստի գութ ունի կաղերի ու կույրերի հանդեպ, ինչպես և նա 1:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:10