Եզեկիելի մարգարեության մեկնություն 24։6

Ա. Լոպուխին

«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյան քաղաքին, վա՜յ այն կաթսային, որի մեջ ժանգ կա և որի միջից ժանգը դուրս չի գալիս, այն կտոր-կտո՛ր հանե՛ք դրա միջից՝ առանց վիճակ գցելու միջոցով ընտրության»։ [6] (Սինոդական թարգ․)
   

   Ինչքան էլ որ միսը կաթսայի մեջ լավ եփված լինի, միևնույն է այն փչանալու է կաթսան պատող ժանգի պատճառով։ Այս իսկ պատճառով էլ հարկ է անխտիր դեն նետել այդ կաթսան: Իր մեջ հեղված արյան պատճառով Երուսաղեմն այնքան է պղծվել, որ հնարավոր չէ այնտեղ այնպիսի մարդիկ մնացած լինեն, որոնք արժանի կգտնվեին Աստծո ողորմությանը։ Բոլորն էլ ասես թունավորված լինեն քաղաքում տիրող մեղսավոր մթնոլորտից և պետք է ոչնչացվեն (սրից և գերությունից) պաշարման ժամանակ: Հետևաբար, երուսաղեմացիները իզուր էին կարծում (ըստ 11:3-րդ և 7-րդ համարների), որ իրենք, ինչպես միսը՝ կաթսայի մեջ, անվնաս կպահպանվեն պաշարված քաղաքի ներսում։ Արյամբ պղծված քաղաքը, ինչպես ժանգով աղտոտված կաթսան, պետք է ամբողջությամբ այրվի պաշարման կրակի մեջ՝ զրկվելով իր ողջ բնակչությունից, որպեսզի հետագայում արդեն այն մաքուր քաղաք դառնա:

   «Արյան քաղաքին» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 22։2-րդ համարը։

   «Ժանգ» - եբրայեցերենում՝ «գելատա», սլավոներենում՝ «թույն», ιος, rubigo (ժանգ): Խոսքը Երուսաղեմում հեղված արյան մասին է։

   «Առանց վիճակ գցելու միջոցով ընտրության» - այս մի արհավիրքի ժամանակ, ինչպես նախորդների պարագայում էր, փրկված երջանիկներ չեն լինելու։
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Ահա այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ո՛վ արիւնահեղ քաղաք, կաթսայ՝ լի ժանգով. ժանգն էլ նրա վրայից դեռ չի անցել: Կտոր-կտոր մսեր դուրս է հանել դրանից. վիճակ էլ չի գցել նրա վրայ,
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին, այն կաթսային, որի ժանգն իր մեջ է և ժանգը միջից դուրս չի եկել, այն կտոր-կտո՛ր հանիր. նրա վրա վիճակ չի գցված։
(Գրաբար) Վասն այնորիկ ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ո՛վ քաղաք արեանց, կաթսա լի ժանգով. ևժանգն 'ի նմանէ ո՛չ պարզեցաւ. անդամ անդամ եհան 'ի նմանէ, և վիճակ ո՛չ անկաւ' ի վերայ նորա.