Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 11։11

Մաղաքիա արք. Օրմանյան

Եվ Հիսուս մտավ Երուսաղեմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամեն ինչի վրա. և որովհետև երեկոյի ժամ էր, բարձրացավ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:10
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:17
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եվ Հիսուս մտավ Երուսաղեմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամեն ինչի վրա. և որովհետև երեկոյի ժամ էր, բարձրացավ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին:
   
    Հիսուսը մտավ տաճար և շուտով կրկին դուրս եկավ այնտեղից՝ դրանով ցույց տալով, որ ինքն արդեն այն թողնում է ամայության և թալանի համար: Նա գնում է Բեթանիա, որն էլ նշանակում է «հնազանդության տուն», քանի որ, անհնազանդ և կոշտ սիրտ ունեցողներին թողնելով, այժմ աշակերտների հետ գնում է Իրեն հնազանդվողների մոտ:
   

Ա․ Լոպուխին

Եվ Հիսուս մտավ Երուսաղեմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամեն ինչի վրա. և որովհետև երեկոյի ժամ էր, բարձրացավ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին:  (Սինոդական թարգմ․)[11]
   
    «Ամեն ինչ ուսումնասիրեց» (հայերեն թարգմանության մեջ «նայեց իր շուրջը, ամեն ինչին» տարբերակն է)։ Համաձայն Մարկոսի Ավետարանի՝ Քրիստոս իր մուտքի օրը ժամանակի ուշ լինելու պատճառով չի սկսում ուսուցանել, այլ միայն ուշադիր ուսումնասիրում է այն ամենը, ինչ կատարվում էր տաճարում: Ակնհայտորեն, ըստ Մարկոսի, այդ օրը Քրիստոսի կողմից որևէ հատուկ բան չի արվում, թեև Մատթեոս ավետարանիչը հիշում է այդ ժամանակ Քրիստոսի կողմից կատարված մի քանի հրաշքներ (Մատթ. 21։14):

--------------------------------
[11] (Էջմիածին թարգմ․) Եւ Յիսուս մտաւ Երուսաղէմ, գնաց տաճար ու նայեց իր շուրջը, ամէն ինչի վրայ. եւ որովհետեւ երեկոյի ժամ էր, բարձրացաւ Բեթանիա՝ Տասներկուսի հետ միասին:
(Արարատ թարգմ․) Հիսուսը մտավ Երուսաղեմ և տաճար գնաց։ Շուրջն ամեն ինչ աչքի անցկացնելուց հետո, քանի որ արդեն երեկո էր, տասներկու աշակերտների հետ գնաց Բեթանիա։
(Գրաբար) Եւ եմուտ Յիսուս յԵրուսաղէմ ի տաճարն, եւ հայեցաւ շուրջ զամենեքումբք. եւ զի էր երեկոյացեալ ժամն, ել ի Բեթանիա՛ երկոտասանիւքն հանդերձ: