Երեմիայի մարգարեության մեկնություն 36:7

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Թերեւս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, եւ ամէնքն իրենց չար ճանապարհներից յետ դառնան, քանզի սաստիկ են զայրոյթն ու բարկութիւնը, որ Տէրն արտայայտեց այդ ժողովրդի դէմ»:
    
    Բարուքը եկավ իշխանավորների մոտ և Տիրոջ տան մեջ կառավարիչների առաջ բարձրաձայն կարդաց մատյանում գրված Երեմիայի խոսքերը. «Թերևս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, և ամենքն իրենց չար ճանապարհներից հետ դառնան», որպեսզի չմտածեն, որ նա մեղադրողի պես է խոսում, բայց իմանալով, որ նա եկել է նրանց բուժելու՝ ավելի հեզ դարձան:
    

Ա. Լոպուխին

«Գուցե նրանք խոնարհ աղոթք անեն Տիրոջ առաջ, և յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից. որովհետև մեծ է այն բարկությունն ու զայրույթը, որ Տերը հռչակել է այս ժողովրդի դեմ»։ (Սինոդական թարգմ.) [7]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 36:1

---------------------------------

[7](Էջմիածին թարգմ.) Թերեւս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, եւ ամէնքն իրենց չար ճանապարհներից յետ դառնան, քանզի սաստիկ են զայրոյթն ու բարկութիւնը, որ Տէրն արտայայտեց այդ ժողովրդի դէմ»:
(Արարատ թարգմ.) Կարող է նրանց աղաչանքն ընկնի Տիրոջ առաջ, և ամեն մարդ հետ դառնա իր չար ճանապարհից, որովհետև մեծ է այն բարկությունն ու զայրույթը, որ Տերը խոսել է այս ժողովրդի դեմ»։
(Գրաբար) Թերեւս անկցի գութ ի սիրտ նոցա առաջի Տեառն, եւ դարձցին իւրաքանչիւր ի ճանապարհաց իւրեանց չարաց. զի մեծ է սրտմտութիւն եւ բարկութիւն Տեառն, զոր խաւսեցաւ Տէր ի վերայ ժողովրդեանդ այդորիկ։