Ա. Լոպուխին
«Որովհետև դուք մեղանչեցիք ինքներդ ձեր դեմ. դուք ինձ ուղարկեցիք մեր Տեր Աստծո մոտ՝ ասելով. «Մեզ համար աղո՛թք արա մեր Տեր Աստծուն, և այն ամենը, ինչը որ ասի մեր Տեր Աստվածը, հայտնի´ր մեզ, և մենք կանենք»»։ (Սինոդական թարգմ.) [20]
Երեմիայի ելույթի ավարտը ցույց է տալիս, որ մարգարեն արդեն կանխատեսել էր, որ հրեաները չեն ցանկանա հնազանդվել իրեն: Հետևաբար, մարգարեն բայերը անցյալ ժամանակով է օգտագործում. «Դուք մեղք եք գործել, դուք չեք լսել»:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 42:7
------------------------
[20](Էջմիածին թարգմ.) որ մեղք գործեցիք ձեր հոգու դէմ, քանի որ ինձ ուղարկեցիք ձեր Տէր Աստծու մօտ՝ ասելով. «Մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն, եւ այն ամէնը, ինչ որ մեր Տէր Աստուածը խօսի քեզ հետ՝ նոյն ձեւով յայտնի՛ր մեզ, ու մենք կը կատարենք»:
(Արարատ թարգմ.) որովհետև դուք խաբեություն արեցիք ձեր հոգիների դեմ. ինձ ուղարկեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու մոտ՝ ասելով. Մեզ համար աղո՛թք արա Տիրոջը՝ մեր Աստծուն, և ըստ այն ամենի, որ ասի Տերը՝ մեր Աստվածը, այնպե՛ս մեզ հայտնիր, և մենք կանենք։
(Գրաբար) զի չարիս գործեցէք յանձինս ձեր։ զի առաքեցէք զիս առ Տէր Աստուած ձեր՝ եւ ասացէք, յաղաւթս կաց վասն մեր առ Տէր Աստուած մեր եւ ըստ ամենայնի զոր ինչ խաւսեցի ընդ քեզ Տէր Աստուած մեր. նոյնպէս պատմեա մեզ՝ եւ արասցուք։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: