Սուրբ Եփրեմ Ասորի
Այդ բանը քո գլխին բերեց քո խայտառակութիւնը, քո սրտի լրբութիւնը քեզ ստիպեց ժայռերի մէջ ծակամուտ լինել եւ խլեց քո բարձրացած բլրի զօրութիւնը. բայց եթէ արծուի պէս բարձրացնես քո բոյնը, այնտեղից էլ կ՚իջեցնեմ քեզ, - ասում է Տէրը:
Եթե նույնիսկ բույնդ աստղերի մեջ դնես, այսինքն՝ լինես ամենաբարձր տեղում, «եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ»։ Սա ասվում է այն պատճառով, որ Եդոմը շրջապատված էր բարձր լեռներով ու անմատչելի ժայռերով, իսկ եդոմացիները, լեռների անմատչելիության վրա հույս դնելով, չէին վախենում թշնամական ուժերից:
Ա. Լոպուխին
««Քո ահավորությունը և քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, որ բնակվում ես ժայռերի ճեղքերում և զբաղեցնում ես բլուրների գագաթները: Բայց թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ», - ասում է Տերը»։ (Սինոդական թարգմ.) [16]
Եդոմացիներն իրենց բնակարանները ժայռերի մեջ էին փորում։ Նրանք այնտեղ այլ վայրերից եկածների համար անհասանելի ու արհեստական քարանձավներ էին կառուցում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։7
----------------------------------------
[16](Էջմիածին թարգմ.) Այդ բանը քո գլխին բերեց քո խայտառակութիւնը, քո սրտի լրբութիւնը քեզ ստիպեց ժայռերի մէջ ծակամուտ լինել եւ խլեց քո բարձրացած բլրի զօրութիւնը. բայց եթէ արծուի պէս բարձրացնես քո բոյնը, այնտեղից էլ կ՚իջեցնեմ քեզ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) Քո ահավորությունը, քո սրտի ամբարտավանությունը խաբել են քեզ, ո՛վ վեմի խոռոչների մեջ բնակվող և բարձր բլուրներին կառչող. թեպետ արծվի պես բարձրում դնես քո բույնը, այնտեղից էլ պիտի իջեցնեմ քեզ»,- ասում է Տերը։
(Գրաբար) Այպանութիւն քո հասոյց քեզ զայդ. լրբութիւն սրտի քոյ արար զքեզ ծակամուտ վիմաց, եւ առ զզաւրութիւն բարձրացեալ բլրոյն քոյ. զի եթէ բարձրացուսցես իբրեւ զարծուի զբոյն քո եւ անտի իջուցից զքեզ՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: