Երեմիայի մարգարեության մեկնություն 50։7

Սուրբ Հովհան Ոսկեբերան

եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց: Նրանց թշնամիներն ասացին. «Չպիտի ներենք նրանց, որովհետեւ մեղք գործեցինք Տիրոջ առաջ: Արդարութեան արօտ է Տէրը, որ հաւաքեց նրանց հայրերին»:
   
    Նրանց մեղադրանքն այն է, որ մոռացել էին իրենց հայրենիքը:

    Տե՛ս, թե ինչպես է Նա` մարդասերը, հին ժամանակների սովորության համաձայն օգնել նրանց, իսկ նրանք անօրեն են մնացել:

Սուրբ Եփրեմ Ասորի

եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց: Նրանց թշնամիներն ասացին. «Չպիտի ներենք նրանց, որովհետեւ մեղք գործեցինք Տիրոջ առաջ: Արդարութեան արօտ է Տէրը, որ հաւաքեց նրանց հայրերին»:
   
    «Նրանց թշնամիներն ասացին. «Չպիտի ներենք նրանց, որովհետև մեղք գործեցինք Տիրոջ առաջ» և Նրա սուրբ տաճարի առաջ: Սա է պատճառը, որ մեղավոր և կամակոր ժողովուրդը գերեվարվեց, քանզի հեռացավ իր Աստծուց և պղծեց Աստծո սուրբ տաճարը: Նրան գայթակղեցին արքաները, և այս Թագավ.ն հաճելի լինելու համար  իսրայելացիները պղծեցին ոչ միայն Տիրոջ տունը, այլև իրենց տները՝ ծառայելով նրանց, որոնք աստված չէին: Եվ երբ ստրկացածները դարձան օտար ժողովուրդ, նրանք սովորեցին նաև այդ ժողովուրդների գործերը, մոռացան Տիրոջ երկրպագությունը, որը հին ժամանակներից իրենց էր փոխանցվել հայրերի կողմից, և սկսեցին պատվել նոր աստվածներին, որոնց իրենց հայրերը չէին ճանաչում: Այս մասին նախապես մարգարեացել էր Երեմիան՝ ասելով. «Քանի որ ինձ լքեցիք և ձեր երկրում ծառայեցիք օտար աստվածներին, այդպես էլ օտարներին եք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու»:
   

  Ա. Լոպուխին

«Բոլորը, ովքեր գտան նրանց, խժռեցին նրանց, և նրանց կեղեքիչներն ասացին. «Մենք հանցավոր չենք, որովհետև նրանք են մեղք գործել Տիրոջ դեմ՝ արդարության բնակարանի դեմ, և Տիրոջ՝ իրենց հայրերի հույսի դեմ»։ (Սինոդական թարգմ.) [7]
   
    Այս մասին ընթերցի՛ր նաև Երեմ. 2:3 համարը : Օտար ժողովուրդներն օգտվեցին այն փաստից, որ հրեաները մոռացան իրենց Աստծուն և դրա պատճառով մնացին առանց պաշտպանության: 23 համարում «արդարության բնակավայր»  է  կոչվում Երուսաղեմը, իսկ այստեղ Ինքը՝ Աստված է այսպես անվանվում, քանզի Նա իսկական ապաստարան է, որտեղ ընտրյալ ժողովուրդը կարող է իր համար անվտանգություն գտնել: Աստծուն անվանում են նաև «հայրերի հույս»  (Երեմ. 14:8, 17:13):
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

------------------------------

[7](Էջմիածին թարգմ.) եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց: Նրանց թշնամիներն ասացին. «Չպիտի ներենք նրանց, որովհետեւ մեղք գործեցինք Տիրոջ առաջ: Արդարութեան արօտ է Տէրը, որ հաւաքեց նրանց հայրերին»:
(Արարատ թարգմ.) Բոլոր նրանց գտնողները լափեցին նրանց, և նրանց թշնամիներն ասացին. Մենք հանցավոր չենք, որովհետև նրանք մեղք են գործել Տիրոջ դեմ՝ արդարության բնակարանի դեմ, Տիրոջ՝ իրենց հայրերի հույսի դեմ։
(Գրաբար) Ամենեքեան որ գտանէին՝ սատակէին զնոսա։ թշնամիք նոցա ասացին՝ մի ներեսցուք նոցա. փոխանակ զի մեղան Տեառն։ արաւտք արդարութեան է, եւ Տեառն որ ժողովեաց զհարսն նոցա։