Երեմիայի մարգարեության մեկնություն 2:19

Ա․ Լոպուխին

19-20. ««Քեզ կպատժի քո ամբարշտությունը, և քո ուխտադրժությունը կբացահայտի քեզ։ Արդ, իմացի՛ր և խորհի՛ր, թե որքան վատ և դառը բան է այն, որ դու լքել ես քո Տեր Աստծուն և Իմ երկյուղը չկա քո մեջ, - ասում է Զորությունների Տեր Աստվածը»: [19] «Որովհետև Ես վաղուց եմ կոտրել քո լուծը, կտրել եմ քո կապանքները, և դու ասացիր. «Կուռքերին չեմ ծառայելու», սակայն այդուամենայնիվ ամեն բարձր բլրի վրա և ամեն կանաչ ծառի տակ դու շնություն գործեցիր»։ (Սինոդական թարգ․)
   
   Չարության և Եհովայի հանդեպ անահավատարմության համար Տերը խոստանում է պատժել Իսրայելին։ «Դո՛ւ, Իսրայե՛լ, անհնազանդ աշխատող կենդանու պես վաղուց արդեն կոտրել ես լուծը (որը քեզ վրա էր դրել քո Տերը՝ Աստվածն), քանդել ես կապանքները և ասել ես Տիրոջն․ «Քեզ չե՛մ ծառայի», սակայն յուրաքանչյուր ծառի տակ պոռնկանում էիր»։ Համաձայն Յոթանասնիցի տեքստի իմաստի՝ նորագույն շրջանի թարգմանիչներն այսպես են կարդում 20−րդ համարը։ Եգիպտական գերությունից Իսրայելին դուրս հանելու իմաստն այստեղ տեսնելով՝ ռուսերեն սինոդալ թարգմանությունը լուծը կոտրելը վերագրում է Տիրոջը։

   «Պոռնկանում էիր», այսինքն՝ ծառայում էիր հեթանոսական աստվածներին (Եր․ 3։6, 13, 13։26)։ Կռապաշտական արարողությունները մեծ մասամբ կատարվում էին ստվերոտ անտառներում (Ովսե․ 4։18
--------------------------------
[19] (Էջմիածին թարգ․) Քո ապստամբութիւնը քեզ խրատ է լինելու, եւ քո չարութիւնները կշտամբելու են քեզ: Խելքի կը գաս ու կը տեսնես, որ քեզ համար դառնաղէտ է ինձ լքելը, - ասում է քո Տէր Աստուածը»:
(Արարատ թարգ․) Քեզ քո չարությունը կպատժի, և քո ուխտադրժումը կհանդիմանի։ Արդ, իմացի՛ր և տե՛ս, որ չար և դառը բան է քո Տեր Աստծուն լքելը և իմ սարսափը քո մեջ չլինելը,- ասում է Զորությունների Տեր Աստվածը,-
(Գրաբար) Խրատեսցէ զքեզ ապստամբութիւնդ քո, եւ չարիք քո կշտամբեսցեն զքեզ. եւ ծանիցես եւ տեսցես, թէ չար եւ դառն է քեզ թողուլն զիս՝ ասէ տէր Աստուած քո. եւ ոչ հաճեցայ ընդ քեզ՝ ասէ Տէր Աստուած քո։