Աբդիուի մարգարեության մեկնություն 1:19

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Եվ հարավի բնակիչները պիտի տիրեն Եսավի լեռանը, իսկ դաշտավայրի բնակիչները՝ փղշտացիներին. պիտի տիրեն Եփրեմի դաշավայրին և Սամարիայի դաշտին, իսկ Բենիամինը պիտի տիրի Գաղաադին: (Սինոդական թարգ․) [19]
   
      19−20−րդ համարներում պարզաբանվում է 17−րդ համարի վերջին հատվածում արտահայտած միտքը: 19−20−րդ համարների տեքստն անհասկանալի է և ռուսերենում ենթադրաբար է փոխանցված: «Եվ նրանք, որ հարավում են (vejarschu hannegev), պիտի տիրեն Եսավի լեռանը (eth−har esav)»: «Hannegev» (բառացիորեն` «չոր երկիր») արտահայտությունը, որը Յոթանասնիցում փոխանցվում է կաʹմ որպես հատուկ անուն՝ «Nageb» (Ինչպես Աբդիու մարգարեի գրքում), կաʹմ էլ որպես հասարակ գոյական՝ «erhmoj−անապատ» (Ծննդ. 13:1, 24 և այլն), ի սկզբանե եղել է աշխարհագրական տերմին և մատնանշել է հարավային Հուդայի այն մասը, որը, Պաղեստինի մնացյալ տարածքների հետ համեմատած, անջրդի էր: Հյուսիսում «negev»−ի համար իբրև սահման էր ծառայում Քեբրոնի մոտ գտնվող բլուրների շղթան կամ էլ Հուդայի լեռը, հարավում «negev»−ը ձգվում էր մինչև Ջեբել ել−Մագրա լեռը, արևելքում` մինչև հարավային Գորա և Արաբիա, իսկ արևմուտքում` Միջերկրական ծովի ափի երկայնքով ձգվող ավազոտ գոտին: Ժամանակի ընթացքում «negev» բառն սկսել է «հորիզոնի երկիր, հարավ» նշանակել: Աբդիուի գրքում այս արտահայտությունը կիրառվում է իբրև աշխարհագրական տերմին («negev» արտահայտության իմաստների մասին ընթերցի՛ր Cheyne T.K. Encyclopaedia biblica. London, 1902. Vol. III. P. 3374–79): Ռուսերեն տեքստում «hannegev» արտահայտությունն իբրև «vejsrschu» (տիրելու են) ստորոգյալի ենթակա է կիրառվում, ընդ որում, հաշվի առնելով «vejsrschu»  ստորոգյալի հոգնակի թվով գործածված լինելը, այն ազատորեն «նրանք, ովքեր դեպի հարավ են» տարբերակով է թարգմանվում: Ռուս թարգմանիչները այս նույն «vejsrschu» ստորոգյալի համար որպես ենթակա են համարել նաև դրանից մի փոքր ավելի հեռու գտնվող «haschschephelah» արտահայտությունը, որն էլ «իսկ ովքեր դաշտավայրերում են» տարբերակով են թարգմանել: Եբրայերեն տեքստը նման կերպով է ընկալել նաև Յոթանասնիցը, որը «negev» (en Nageb) և «haschschephelah» («en th Sefhla», Թեոդիտոն` «en ksiladi») արտահայտություններն առանց թարգմանության է թողել։ Այստեղից էլ սլավոներեն տեքստում ծագել է «Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը, և դաշտավայրերը` օտարազգիներին (այսինքն՝ փղշտացիներին. Յոթանասնիցում`«oi en th Sefhla»)»: Ըստ ռուսերեն և սլավոներեն տեքստերի իմաստի` Հուդայի հարավային մասում ապրող (կամ բնակություն հաստատած) հրեաները տիրելու են Եսավի լեռանը, այսինքն՝ Եդոմին, իսկ դաշտավայրերում բնակվողները հպատակեցնելու են փղշտացիներին: Ժամանակակից մեկնիչները 19−րդ համարի տեքստն այլ կերպ են հասկանում. նրանք «vejarachu» արտահայտության համար ենթակա են համարում 18−րդ համարի «Հակոբի տունը և Հովսեփի տունը» բառերը. «Negev» ու «haschschephitah» արտահայտությունները դիտում են որպես «vejarachu» բառի անմիջական լրացումներ, իսկ «eth−har esav» (Եսավի լեռը) և «eth−pilischthim» (փղշտացիները) արտահայտությունները համարում են «negev» ու «haschschephitah» բառերի բացահայտիչներ: Նմանատիպ ընկալման պարագայում 19−րդ համարի առաջին հատվածը կունենա հետևյալ տեսքը. «և տիրելու են (Հակոբի տունը և Հովսեփի տունը) հարավին` Եսավի լեռանը և դաշտավայրին` փղշտացիներին». (Նովակ, Վելհաուզեն, Հոոնակեր. ընդ որում՝ «Եսավի լեռանը և փղշտացիներին» արտահայտությունը հետագայի հավելում է համարվում): Նմանատիպ ընկալման պարագայում միտքն ավելի հստակ է դառնում, քան ընդունված տեքստում է: Ըստ մեր (ենթադրաբար՝ ռուսերեն) տեքստի՝ 19−րդ համարի երկրորդ հատվածն ընթերցվում է այսպես. «և պիտի տիրեն Եփրեմի դաշտին ու Սամարիայի դաշտին, Իսկ Բենիամինն էլ պիտի տիրի Գաղաադին»: «Եփրեմի դաշտ»−ը կամ էլ ըստ Յոթանասնիցի՝ «oroV Efraim»−ը նույնն է, ինչ Սամարիայի դաշտավայրը, այսինքն՝ տասը ցեղերի թագավորության տարածքը:

   Ռուսերեն տեքստի համաձայն` «տիրելու են» ստորոգյալի համար իբրև ենթակա ծառայում են 19−րդ համարի առաջին հատվածի «ովքեր հարավում են, և ովքեր դաշտավայրերում են» բառերը: Ըստ ռուսերեն տեքստի՝ վերոհիշյալ արտահայտության իմաստն այն է, որ հրեաները տիրելու են Իսրայելի թագավորության տարածքներին, իսկ Բենիամինն էլ միևնույն ժամանակ տիրելու է Գաղաադին, այսինքն՝ անդրհորդանանյան տարածաշրջանին: Պետք է նշել, որ Բենիամինի անունից հետո դրված «պիտի տիրի» արտահայտությունը ներմուծվել է ռուս թարգմանիչների կողմից. բնագրում այն բացակայում է: 19−րդ համարի երկրորդ հատվածում Բենիամինի մասին հիշատակությունը շփոթություն է առաջացնում, քանի որ ավելի վաղ արդեն իսկ հիշատակվել էր Հակոբի ողջ տունը, որն իր մեջ ընդգրկում է նաև Բենիամինին: Յոթանասնիցը վերացրել է այս շփոթմունքը` ընդունելով, որ «Բենիամին» բառը, ինչպես նաև «Գաղաադը», ոչ թե ենթականեր են, այլ «vejarschu» (պիտի տիրեն) բայի լրացումներ: Այստեղից էլ սլավոներեն տեքստի 19−րդ համարի երկրորդ հատվածն ընթերցվում է այսպես. «ու կվերցնեն Եփրեմի լեռը, և Սամարիայի դաշտը, և Բենիամինն ու Գաղաադը»: Այսպիսի ընկալման պարագայում միտքն ավելի անհստակ է դառնում: Ժամանակակից մեկնիչները ենթադրում են, որ.

   1․ 19−րդ համարի երկրորդ հատվածի, ինչպես նաև առաջինի համար իբրև ենթակա պետք է համարվի 18−րդ համարի «Հակոբի տունը և Հովսեփի տունը» արտահայտությունը,

   2․ «Սամարիայի դաշտավայրեր» արտահայտությունը պետք է դիտել որպես նախորդ՝ «Եփրեմի դաշտավայրերը» -ի բացատրական հավելում:

   3․ պետք է ենթադրել, որ բնագիր տեքստում Բենիամին արտահայտության փոխարեն հիշատակվել է մի երկրի անվանում, որի համար «Գաղաադ»-ը հանդիսանում է բացատրական հավելում։ Մասնավորապես խոսքն անդրհորդանանյան տարածաշրջանի (veabarhajarden) անվան մասին է:  Այս պարագայում 19−րդ համարի երկրորդ հատվածը կընթերցվի հետևյալ կերպ. «ու պիտի տիրեն Եփրեմի դաշտավայրին` Սամարիայի դաշտավայրին, և անդրհորդանանյան երկրին` Գաղաադին» (Հոոնակեր): Մարգարեն այն միտքն է արտահայտում, որ աստվածպետական նոր թագավորությունը ոչ միայն պիտի տիրի նախկին սահմաններին, այլև էլ ավելի ընդարձակվի (Ես. 54:1): Միևնույն ժամանակ, մարգարեն սահմանների ընդլայնում է նշում առանձին թե՛ Հակոբի տան (հրեաների) և թե՛ Հովսեփի տան (իսրայելացիների) համար:

--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Նագեբացիները կը ժառանգեն Եսաւի լեռը, Սեփելացիները՝ օտարազգիներինը, նրանք կը ժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, ինչպէս նաեւ Բենիամինի ու Գաղաադի երկիրը:
(Արարատ թարգ․) Հարավցիները պիտի տիրեն Եսավի լեռանը, դաշտայինները՝ փղշտացիների երկրին, նաև պիտի տիրեն Եփրեմի դաշտավայրին և Սամարիայի դաշտին, իսկ Բենիամինը՝ Գաղաադին,
(Գրաբար) Եւ ժառանգեսցեն Նագեբացիք զլեա՛ռն Եսաւայ, և Սեփելացիք զայլազգիս. և