Մաղաքիա արք. Օրմանյան
21-22. Եւ մտան Կափառնայում: Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց: Եւ նրանք զարմանում էին նրա քարոզութեան վրայ, որովհետեւ նրանց ուսուցանում էր իշխանութեամբ եւ ոչ՝ ինչպէս օրէնսգէտները:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 4:13
Ֆեոֆիլակտ Բուլղարացի
Եւ մտան Կափառնայում: Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց:
Որտեղի՞ց եկան Կափառնայում: Նազարեթից, ընդ որում՝ շաբաթ օրը: Երբ նրանք, ըստ սովորության, օրենքի գիրքը կարդալու համար հավաքվեցին, այդ ժամանակ էլ ուսուցանելու համար եկավ Քրիստոս: Քանի որ Օրենքը նաև այս բանի համար շաբաթ օրը տոնել պատվիրեց, որպեսզի մարդիկ ընթերցանությամբ զբաղվեն՝ դրա համար միասին հավաքվելով:
Ա. Լոպուխին
Եւ մտան Կափառնայում: Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց: (Սինոդական թարգ․)[21]
Մարկ․ 1:21–28 համարներն ընդգրկող հատված Մատթեոսի մոտ բացակայում է, սակայն առկա է Ղուկասի մոտ (4.31–37):
«Եվ մտան». իհարկե, Տերն իր չորս աշակերտների հետ:
«Կափառնայում»–ի մասին ընթերցի՛ր Մատթ․ 4:13 համարի մեկնաբանության մեջ:
«Շաբաթ օրը». հունարեն տեքստի այս հատվածում օգտագործված բառը հոգնակի է (toiV sabbasin), սակայն դա Մարկոսի մոտ օգտագործվում է եզակի իմաստով (Մարկ. 2:23 և 2:27):
«Դեպի ժողովարան»–ի մասին ընթերցի՛ր Մատթ․ 4:23 համարի մեկնաբանության մեջ:
«Ուսուցանում էր»։ Քրիստոսի ուսմունքի բովանդակությունն այստեղ հավանաբար նույնն էր, ինչ վերևում նշված համարում ( Մարկ․ 1:15):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Եւ մտան Կափառնայում: Եւ Յիսուս նոյն շաբաթ օրն իսկ ժողովարան մտնելով՝ ուսուցանում էր նրանց:
(Արարատ թարգ․)Եվ մտան Կափառնաում։ Հենց շաբաթ օրը նա ժողովարան մտավ և ուսուցանում էր։
(Գրաբար) Մտանե՛ն ի Կափառնաում. իսկ եւ իսկ ի շաբաթուն մտեա՛լ ի ժողովուրդն, ուսուցանէ՛ր զնոսա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: