Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:27

Հովհաննես Ծործորեցի

Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները:

 

    Եթե Ես Բեեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, ձեր որդիներն ինչո՞վ կհանեն. ուստի նրա՛նք ձեր դատավորը կլինեն:

    Նայի՛ր այստեղ Նրա հեզությանը, որ չասաց «Իմ աշակերտները» կամ «առաքյալները», այլ՝ «ձեր որդիները»: Եվ ասածը սա է. եթե կամենում եք դիմել ձեր որդիներին, այս օգտակար խոսքերից շատ պատճառներ կգտնեք ձեր մտքի ընտրությամբ, իսկ եթե շարունակեք հակառակել, չեք գտնի զրպարտության պատճառներ, որովհետև եթե դևերի իշխանն Իմ մեջ է, ինչպես ասում եք, ապա [ձեր որդիներն] ինչո՞վ են հանում դևերին: Ուրեմն պարզ է, որ ստում եք՝ հանդիմանվելով նրանցից, քանի որ դևերի իշխանին չունեն և դևեր են հանում:

    Նաև այլ կերպ [կարելի է հասկանալ]: Ահա ձեր որդիները նույնն են անում՝ դևերին Իմ անունով հանելով: Եթե այնպես է, ինչպես ասում եք, ապա ձեր որդիներին ինչո՞ւ չեք չարախոսում նույն կերպ, որովհետև նրանք, որ [դևեր հանելու] իշխանությունն Ինձնից են ստացել, պիտի է՛լ ավելի լինեն այդպիսին: Ուրեմն եթե նրանց թողած՝ Ինձ եք մեղադրում, պարզ է, որ նախանձից եք չարախոսում, քանի որ ոչ թե խնդրի դեմ եք պայքարում, այլ դեմքի: Այդ պատճառով էլ հենց նրա՛նք են ձեզ դատելու, որ ձեր միջից են առաքյալ դարձել և նույնը չեն մտածում, [ինչ դուք]:

    Կամ էլ [Տերը] նրանց մասին է խոսում, ովքեր [հրեաների] որդիներն էին և դևերի միջոցով էին հանում [դևերին]. այդպիսին էին Սկևասի որդիները  649, ինչպես ասում են ոմանք:
Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. դրա համար էլ նրանք կը լինեն ձեր դատաւորները:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24