Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 13:14

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

14-15. «Եվ նրանցով է իրականանում Եսայու մարգարեությունը, որ ասում է. «Շարունակ կլսեք ու չեք հասկանա, անդադար կնայեք ու չեք տեսնի»»։ «Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացավ, և իրենց ականջներով ծանր լսեցին և իրենց աչքերը փակեցին, որ աչքերով չտեսնեն և ականջներով չլսեն և սրտով չիմանան ու դարձի չգան, որպեսզի Ես բժշկեմ նրանց» (Ես. 6:9-10
   
   Ավելին, որպեսզի ոչ ոք Հիսուսի խոսքերը պարզապես նախատինք չհամարի և չասի, որ Փրկիչը թշնամությունից դրդված հանդիմանում և զրպարտում է նրանց, Քրիստոս մեջբերում է մարգարեի խոսքերը՝ հաստատելով նույնը. «Եվ նրանցով է, - ասում է Հիսուս, - իրականանում Եսայու մարգարեությունը, որ ասում է. «Շարունակ կլսեք ու չեք հասկանա, անդադար կնայեք ու չեք տեսնի»։ Նկատո՞ւմ ես, որ մարգարեն նույնպես նույն ճշգրտությամբ հանդիմանում է նրանց իր խոսքերով։ Եսային նույնպես չի ասում. «Չեք տեսնի», այլ՝ «կնայեք և չեք տեսնի», նա չի ասում. «Չեք լսի», այլ՝ «կլսեք և չեք հասկանա»։ Այսպիսով, հրեաներն իրենք էին պատճառը, որ չէին հասկանում՝ խլացնելով սեփական ականջները, փակելով աչքերը և կարծրացնելով իրենց սրտերը։ Նրանք ոչ միայն չէին լսում, այլև դժվարությամբ էին լսում (տե՛ս 15-րդ համար): Եվ նրանք այդպես վարվեցին, -ասում է Տերը, - որպեսզի «դարձի չգան, որ Ես բժշկեմ նրանց»՝ այդպիսով ցույց տալով նրանց համառությունը չարիքի մեջ և դիտավորյալ հակակրանքը Քրիստոսի նկատմամբ։

   Հիսուս սա ասում է՝ նրանց դեպի Իրեն գրավելու, արթնացնելու և ցույց տալու համար, որ եթե նրանք զղջան, Ինքը կբուժի նրանց։ Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք ասում. «Նա ինքը չէր ուզում տեսնել ինձ», շատ լավ։ Բայց եթե նա պատվեր ինձ իր այցելությամբ, ես անմիջապես ներողամտություն կցուցաբերեի նրա նկատմամբ՝ դրանով իսկ ցույց տալով հաշտվելու պատրաստակամությունս։ Ճիշտ այդպես էլ այստեղ Տերն ասում է՝ «որպեսզի նրանք չզղջան, և Ես բժշկեմ նրանց»՝ այդպիսով ցույց տալով, որ հրեաները կարող են դարձի և փրկվել, եթե զղջան, ու որ Քրիստոս ամեն ինչ անում է ոչ թե Իր փառքի, այլ նրանց փրկության համար։ Եթե Հիսուս չցանկանար, որ նրանք լսեն Իրեն և փրկվեն, այդ դեպքում կլռեր, այլ ոչ թե առակներով կուսուցաներ նրանց։ Բայց հիմա, նրանց հետ առակներով խոսելով, Քրիստոս արթնացնում է նրանց։ «Աստված չի ցանկանում մեղավորի մահը, - ինչպես ասում է մարգարեն, -  այլ նրա դարձը և փրկվելը (հմմտ․ Եզեկ․ 18։23
   

Հովհաննես Ծործորեցի (†1338)

14-15. Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ:
   
   Եվ նրանց վրա իրականանում է Եսայու մարգարեությունը, որ ասում է. «Լսելով կլսեք, բայց չեք հասկանա, և տեսնելով կտեսնեք, բայց չեք տեսնի, որովհետև կարծրացավ այս ժողովրդի սիրտը, և իրենց ականջներով ծանր լսեցին և իրենց աչքերը փակեցին:

   Ասում է, թե մարգարեն նրանց ճշմարտապես է ամբաստանում, որովհետև չասաց թե՝ չեք տեսնում, այլ թե՝ տեսնելով հանդե՛րձ չեք տեսնում, այսինքն՝ [տեսնում եք] միայն մարմնով և ոչ թե հոգով: Կամ էլ՝ «տեսնելով հանդերձ չեք տեսնում», որովհետև իրենք իսկ խցանեցին իրենց ականջները, փակեցին աչքերն ու կարծրացրին իրենց սիրտն իբրև վահան կամ դարբնի սալ, և ոչ միայն կամենում էին չլսել, այլև «ծանր» էին լսում, այսինքն՝ դժվարությամբ էին լսում: Եվ սա ինչո՞ւ:
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է՝ պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք.
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:4