Ա. Լոպուխին
29-30․ Ռուբենը վերադարձավ հորը և Հովսեփին հորի մեջ չգտավ: Նա պատառոտեց իր հագուստները, [29] վերադարձավ իր եղբայրների մոտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»: (Սինոդական թարգ․)
Ռուբենը, որը Հովսեփին վաճառելու ժամանակ այնտեղ չէր, վերադառնում է և Հովսեփին չի գտնում հորի մեջ, հուսալքվում և անտանելի թախիծից պատառոտում է հագուստները (ինչպես ավելի ուշ անում է Հակոբն, հ. 34, հմմ. Ծննդ. 44:13): Եղբայրներին ուղղված աղաղակը՝ enennu vaani ani anah ba, հրեական լեզվին բնորոշ չթարգմանվող նմանաձայնություն է, որը Ռուբենի բարի հոգու արտահայտումն էր, որը, սակայն, այնքան վճռականություն չունեցավ հորը հայտնելու իրողությունը:
--------------------------------
[29](Էջմիածին թարգ․) Իսմայէլացիները Յովսէփին տարան Եգիպտոս: Ռուբէնը վերադարձաւ դէպի հորը եւ Յովսէփին հորի մէջ չգտաւ:
(Արարատ թարգ․) Եվ երբ Ռուբենը վերադարձավ հորի մոտ և տեսավ, որ Հովսեփն այնտեղ չէր, պատառոտեց իր հանդերձները:
(Գրաբար) Եւ իջուցին զՅովսէփ յԵգիպտոս: Դարձաւ Ռոբէն ի գուբն. եւ ոչ եգիտ զՅովսէփ ի գբի անդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: