Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, որովհետև Տյուրոսը Երուսաղեմի մասին ասում է. «Ա՜խ», «ա՜խ», այն կոտրված է՝ «ժողովուրդների դարպասները»․ նա դառնում է դեպի ինձ. ես պիտի լցվեմ, նա ամայացած է»։ [2] (Սինոդական թարգ․)
Տյուրոսի դեմ ուղղված մարգարեություններ կան նաև Ամ. 1։9-րդ, 10-րդ, Հով. 3:4-րդ, Ես. 23-րդ, Երեմ. 25:22-րդ, 47:4-րդ, Զաք. 9:2-4-րդ համարներում։ «Տյուրոս» բառը եբրայեցերեն «Ցոր» բառն է, որ նշանակում է «ժայռ», «ապառաժ»: Յոթանասնից թարգմանությունն այս բառը ամենուր թարգմանելով «Տյուրոս» («Τυρος»)՝ այստեղ ինչ-ինչ պատճառներով նախընտրում են «Sor», սլավոներենում՝ «Սոր» տառադարձությունը։ Հնարավոր է, որ այդպիսով ուզում են մատնանշել կղզիային Տյուրոսը, որը փոխարինել էր դեռևս Սալմանասարի կողմից գրավված և այնուհետև Ալեքսանդրի կողմից ավերված մայրցամաքային Տյուրոսին․․․Մարգարեն, իսկապես որ, կարծես թե իր մտքում ուներ ավելի շատ կղզիային Տյուրոսը (5-րդ և 14-րդ համարներ, 27:4-րդ և 25-րդ համարներ)։
«Ա՜խ», «ա՜խ» - տե՛ս 25։3-րդ համարի բացատրությունը։
«Ժողովուրդների դարպասները» - Երուսաղեմը Տյուրոսի համար «ժողովուրդների դարպաս» էր կոչվում, քանի որ հարավից, օրինակ՝ հարուստ Եգիպտոսից եկող առևտրային քարավանները պետք է անցնեին Հուդայի տարածքով և հազիվ թե դա տեղի ունենար առանց մաքսատուրքի վճարման կամ էլ, առնվազն, այդ գործընթացում Երուսաղեմը որևէ շահույթ չունենար՝ վնաս պատճառելով Տյուրոսին, այդ իսկ պատճառով էլ վերջինս պետք է ուրախ լիներ այդ դարպասների կործանման համար։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «հեթանոսների կործանումը», այսինքն՝ Երուսաղեմի հաշվին ապրողների կործանումը։
«Ես պիտի լցվեմ, նա ամայացած է» - Երուսաղեմը Տյուրոսի համար առևտրային մրցակից չի լինելու։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տիւրոսը չարախնդաց Երուսաղէմի վրայ ու ասաց. «Վա՜շ-վա՜շ, քանի որ կոտրուեց, կորաւ Երուսաղէմը, դէպի ինձ են դառնալու ազգերը, որովհետեւ շէն քաղաքն աւերուեց»,
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, որովհետև Տյուրոսը Երուսաղեմի մասին ասաց. Վա՜շ, կոտրվեցին "ժողովուրդների դռները", դեպի ինձ դարձավ. ես պիտի լցվեմ նրա կործանվելով։
(Գրաբար) Որդի մարդոյ, փոխանակ զի ոտնհար եղև Տիւրոս ‘ի վերայ Երուսաղեմի, և ասէ. Վա՛շ վա՛շ, զի բեկաւ կորեաւ. առ իս դարձցին ազգքն, որովհետև լի՛ն աւերեցաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: