Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [15] (Սինոդական թարգ․)
Նախ խորհրդանշական գործողության միջոցով պատկերվում է, իսկ այնուհետև արդեն ուղղակիորեն նկարագրվում է հրեական երկու թագավորությունների ապագա միավորումը Դավթի Հետնորդի մեսիական իշխանության ներքո: Օսէէի ժամանակներից սկսած (Օսէէ 2:2, 3:5) այս իրողությունը՝ 2 թագավորությունների միավորումը, անընդհատ կրկնվել է մեսիական բնույթ ունեցող մարգարեություններում (Ամ․ 9:11, Ես․ 11:13, Միք․ 2:12): Քանի դեռ Եփրեմը գոյություն ուներ, այդ հզոր թագավորությունը, ըստ էության, Իսրայելն էր, որը հենց այդ անունն էլ կրում էր, իսկ ահա Հուդան՝ նրա կողքին գտնվելով, իրենից մի աննշան զորություն էր ներկայացնում, որը, ըստ էության, այդպիսին էլ շարունակեց մնալ նույնիսկ Եփրեմի անկումից հետո: Եթե Դավթի ժամանակների փառքը երբևէ պիտի վերականգնվեր, ապա նույնիսկ գալիք ժամանակներում դա առանց Եփրեմի անհնար կլիներ, և հատկապես անհնարին է այժմ, երբ մնացել է միայն Հուդայի ամենափոքր մնացորդը: Չնայած որ այս մասին մանրամասն տեղեկություններ չեն պահպանվել, սակայն կարելի է կասկածից վեր համարել այն, որ տվյալ ժամանակահատվածում Ասորեստանում գոյություն ունեին Եփրեմից տեղահանված աքսորյալների գաղթավայրեր։ Երեմիան նրանց է նայում հույսով լեցուն աչքերով (Երեմ․ 3:18-րդ և հաջորդող համարները; հմմտ․ Երեմ․ 31:15-րդ և հաջորդող համարները, 2:4-րդ և 5:11-րդ համարներ) և լիովին հնարավոր է համարում Եփրեմի ու Հուդայի միաժամանակյա վերականգնումը (Եզեկ․ 4:4, 5, 16:53, 20:40, 39:25, 47:13, 34:23 հմմտ․ 11:15, 9:7, 33-րդ գլուխ): Այս հույսն այնքան կարևոր էր, որ արժանի է այստեղ կրկին մանրամասն քննարկվելու։ Այդ հույսն այնքան մեծ կարևորություն ուներ, որ իսկապես արժեր այստեղ կրկին մանրամասնորեն քննարկել այն։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: