Եզեկիելի մարգարեության մեկնություն 4։10

Ա. Լոպուխին 

«Եվ քո կերակուրը, որով պիտի սնվես, օրական քսան սիկղ կշռով կուտես․ ժամանակ առ ժամանակ կուտես այն»։ (Սինոդական թարգ․)[10]
   

   Երբ պաշարված քաղաքում սնունդը սպառվում է, այն բնակիչներին բաժանվում է չափաբաժնով (կշռով)։ Հնում ավելի առատ կերակրով չէին սնվում նաև ստրկության մատնված գերիները։ Ի նշան դրա՝ նույնիսկ մարգարեն ըստ կշռի պիտի վերցներ իր խղճուկ սնունդը, որը բաղկացած էր միայն տհաճ համ ունեցող հացից։ Սիկղը ոսկու  3,83 մասն է: 20 սիկղը հավասար է 25/5 լոտի, որը կազմում էր «ա՛յն չափաբաժնի կեսը, որն այդ երկրներում պահանջվում էր մարդու ամենօրյա կենսագործունեությունն ապահովելու համար» (Տրոշոն)։ «Այդպիսի կերակրով մարդու հոգին ավելի շատ հյուծվում է, քան զորանում» (Հերոնիմոս Երանելի): Այնուամենայնիվ, Ուելսթիդը (Travers in Arabia, vol. II, p. 200) պատմում է, որ բեդվինները 10 կամ 12 օր տևողությամբ ճանապարհորդություն են իրականացնում՝ իրենց հետ բացի փոքրիկ թխվածքաբլիթներով լցված պարկից ոչինչ չվերցնելով. յուրաքանչյուր թխվածքաբլիթ կշռում է մոտ 5 ունցիա։ Այդպիսի երկու թխվածքաբլիթը և մեկ կում ջուրն այն ամենն է, ինչ նրանք օգտագործում են 24 ժամվա ընթացքում:

   «Ժամանակ առ ժամանակ կուտես այն» - Սա մի արտահայտություն է, որն այստեղից բացի հանդիպում է միայն Ա Մնացորդաց 9:25-րդ համարում և որը ոմանք հասկանում են «առավոտից՝ երեկո», մյուսների՝ «պառկելու սկզբից մինչև վերջ» նշանակությամբ։ Ամենայն հավանականությամբ՝ հրահանգը հետևյալ բնույթն է ունեցել․ «25-լոտանոց հացը կեր ո՛չ թե անմիջապես, այլ ուտելու համար ընդունված ժամերին՝ ճաշին և ընթրիքին, մաս առ մաս։
   
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Կերակուրդ կշռով կ՚ուտես. օրը քսան սիկղ որոշուած ժամերին կ՚ուտես դրանից:
(Արարատ թարգ․) Եվ կերակուրդ, որ պիտի ուտես, կշռով թող լինի՝ օրը քսան սիկղ, մի օրից մյուսը կուտես այն։
(Գրաբար) Եւ զկերակուրն քո կերիջիր կշռո՛վ. քսան սիկղ յաւուր, ժամէ ‘ի ժամ կերիջիր անտի․