Ա. Լոպուխին
«Եվ կխմես ջուրը չափով՝ հինենի մեկ վեցերորդ մասը կխմես․ ժամանակ առ ժամանակ կխմես այսպես»։ (Սինոդական թարգ․)[11]
Ամենածանր պայմանն այն էր, որ ջուրը պետք էր խմել չափաբաժնով, ինչը տեղի էր ունենում միայն պաշարման ամենադժվարին պարագաներում։ Հինենը եգիպտական ծագումնաբանություն ունեցող անվանում է։ Այն հաճախ է հիշատակվում Աստվածաշնչում (Ելք 29:40, 30:24, Թվ․ 15:4, 7, 9)։ Ռաբբիների վկայության համաձայն՝ մեկ հինենը հավասար է 72 հավի ձվի ծավալին, նույնն է թե՝ 1,6 հինան հավասար է 1,35 շշի ծավալին: Այն ժամանակների պաշարումների ժամանակ՝ պարզունակ ջրամատակարարման պայմաններում, ջրի բացակայությունն անխուսափելի խնդիր էր։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 4:4
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ջուրն էլ չափով կը խմես. մի փարչի վեցերորդ մասը որոշուած ժամերին կը խմես:
(Արարատ թարգ․) Ջուրն էլ չափով կխմես՝ հինենի մեկ վեցերորդը, մի օրից մյուսը կխմես այն։
(Գրաբար) և ջուր չափո՛վ արբջիր. զվեցերորդ մասն դորակի միոյ՝ ժամէ՛ ‘ի ժամ արբջիր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: