Ա. Լոպուխին
«Նրանց պիտի պատկանի այդ հողակտորը` սրբազան բաժնից, սրբավայրերի սրբավայրից, ղևտացիների տարածքի կողքին»։ [12] (Սինոդական թարգ․)
«Այդ հողակտորը` սրբազան բաժնից» - եբրայեցերենում` «terumiya»` «teruma»-ից: Առաջին բառը ծագում է «teruma» բառից և գուցե առավել վերացական կամ սասկացնող իմաստ է արտահայտում...
«Սրբավայրերի սրբավայրից» - «kodesh kodashim», եբրայեցերենում և սլավոներենում` «Սրբությունների Սրբությունը»` երկրի ամենասուրբ մասը, քանի որ այդտեղ էր գտնվում տաճարը. ծառայելով որպես «Սրբությունների Սրբությանը» հատկորոշող առանձին անուն՝ այս արտահայտությունը և՛ Մովսեսի, և՛ Եզեկիելի կողմից արված կիրառությունների մեջ ունի նաև ընդհանուր իմաստ՝ «մեծագույն սրբություն» (Եզեկ. 41:4, 43:12, 45:3): Ղևտական հողաբաժինը պարզապես կոչվում է «սրբավայր» (14-րդ համար):
«Ղևտացիների տարածքի (սահմանի) կողքին» - քանի որ Եզեկիելի մարգարեության մեջ հողակտորների թվարկումն ընթանում է հյուսիսից հարավ հաջորդականությամբ, ապա ուրեմն այս արտահայտությունը պետք է նշանակի, որ քահանաների` հարավում գտնվող հողաբաժինները սահմանակից են Ղևտական հողաբաժնին: Սակայն այդ դեպքում էլ տաճարը տեղ չէր գրավի, ինչպես պահանջվում է 8-րդ համարում, ամբողջ «teruma»-ի (սրբազան բաժնի) միջնահատվածում: Այս իսկ պատճառով էլ պետք է ենթադրել, որ Ղևտական հողաբաժինը եղել է քահանայական հողաբաժնի հյուսիսային, այլ ոչ թե` հարավային կողմում: Հետևաբար, մարգարեն այստեղ շեղվում է նկարագրության` իրեն հատուկ եղանակից (խոսքը հյուսիսից հարավ ձգվող հաջորդականության մասին է) և ամբողջ «teruma»-ի միջից ավելի շուտ խոսում է դրա կենտրոնի՝ քահանայական հողաբաժնի մասին՝ նկատի ունենալով այդ հողաբաժնի առանձնահատուկ սրբությունը:
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 48:8
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ղեւտացիների սահմաններից ընծայուած հողերի այս բաժինն ամենասուրբ մասը կը լինի:
(Արարատ թարգ․) Այն մեկ նվիրված բաժին պիտի լինի նրանց համար՝ երկրի բաժիններից. հույժ սուրբ, ղևտացիների տարածքի կողքին։
(Գրաբար) Եւ եղիցի նոցա պտուղ տուեալ ‘ի պտղոյ երկրին սրբութիւն սրբութեանցն, ‘ի սահմանաց Ղևտացւոցն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: