Ա. Լոպուխին
Այդ օրը երգե՛ք նրա մասին՝ սիրեցյալ խաղողի այգու մասին։ [2] (Սինոդական թարգ․)
Այստեղ առնչվող թեման հաջորդող երգն է և այդ երգը երգելու հրավերը։
«Այդ օրը», այսինքն՝ երբ որ կտապալվեն թշնամական տերությունները։
«Սիրեցյալի մասին․․․», այսինքն՝ հաճելիի, գեղեցիկի մասին։
«Խաղողի այգի» ասելով էլ մարգարեն ակնհայտորեն այստեղ ի նկատի է ունենում Իսրայելական ժողովրդին (Ես․ հմմտ․ 5:1)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Այն ժամանակ մի սքանչելի այգի է լինելու, որին տիրանալը ցանկալի պիտի լինի:
(Արարատ թարգ․) Այդ օրը երգելու են նրա մասին. «Ցանկալի այգի»։
(Գրաբար) յաւուր յայնմիկ: Այգի վայելուչ ցանկալի տիրել ի վերայ նորա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: