Եսայու մարգարեության մեկնություն 48:10

Ա. Լոպուխին

«Ահավասիկ, Ես քեզ հալեցրի, բայց ոչ որպես արծաթ․ Ես քեզ փորձեցի տառապանքի հալոցում»։ [10] (Սինոդական թարգ․)
   
   «Ահավասիկ, Ես քեզ հալեցրի, բայց ոչ որպես արծաթ» - Այս հատվածը համեմատելով նույն մարգարեի՝ ավելի վաղ արած գրառման հետ՝ «Ես ձեռքս պետք է ձգեմ քեզ վրա, քեզնից կմաքրեմ խարամը, ինչպես մաքրում են բորակով, և կվերացնեմ քո ամբողջ բուլատը» (Ես. 1:25) և անմիջապես կողքին դնելով հաջորդող հետևյալ տողերը՝ «Ես քեզ փորձեցի տառապանքի հալոցում»։(Ես. 48:10)՝ մենք կտեսնենք, որ այստեղ խոսվում է Իսրայելի կրած տառապանքների ունեցած նախախնամական իմաստի մասին. այդ բոլոր տառապանքներն էլ Իսրայելի համար ունեցել են այս կամ այն դրական նշանակությունը՝ իր հոգևոր-բարոյական մաքրագործման և ուղղվելու տեսանկյունից։ Չնայած որ, ամեն դեպքում, համաձայն մարգարեի մտահայեցողության, այդ մաքրագործումը երբևէ այնքան վճռական և ամբողջական չի եղել, որքան որ անհրաժեշտ էր...Առավել հավանական տեսակետն այն է, որ այս խոսքերը վերաբերում էին բաբելոնյան գերության մաքրագործող կրակին (Ես. 42.25):
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Ահաւասիկ վաճառեցի քեզ, բայց ոչ յանուն արծաթի, եւ փրկեցի քեզ աղքատութեան հնոցից:
(Արարատ թարգ․) Ահավասիկ ես քեզ զտեցի, բայց ոչ որպես արծաթ, ես քեզ փորձեցի նեղությա՛ն հալոցում։
(Գրաբար) Ահաւասիկ վաճառեցի զքեզ ոչ վասն արծաթոյ, եւ զերծուցի զքեզ ի հնոցէ աղքատութեան.