Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան ու երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ուրախություն և ցնծություն կգտնեն, տրտմությունն ու հառաչանքները կվերանան»։ [11] (Սինոդական թարգ․)
«Եվ Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան ու երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա․․․» - Նախորդ համարում եղած աղոթքը մարգարեն արդեն իրականացած է տեսնում․ հավատացյալ Սիոնն Աստծո ձեռքով կազատվի իր բոլոր տառապանքներից և կճաշակի հավիտենական երջանկությունը։ Չի կարելի չնկատել, որ այս երջանկության պատկերումը կրկնում և ամրապնդում է միևնույն գլխի երրորդ համարի գաղափարը։ Չնայած առհասարակ պետք է ասել, որ Աստծո՝ հավիտենական երջանկության և մեծության Աղբյուրի կողմից փրկության և ազատագրման արժանանալու մարգարեությունը Եսայի մարգարեի գրքի ամբողջ բովանդակության համար ամենաբնութագրական առանձնահատկություններից մեկն է (Ես․ 5։25, 9։12, 17, 21, 10։4, 11։1, 35։10, 43։1, 44։22, 49։7, 26 և այլ տեղիներ)։
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տիրոջ շնորհիւ պիտի լինի վերադարձը, եւ նրանք Սիոն են գալու ցնծութեամբ ու յաւիտենական ուրախութեամբ. նրանց գլխի վրայ օրհնութիւն պիտի լինի, եւ ուրախութիւնը պիտի հասնի նրանց. ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի հեռանան
(Արարատ թարգ․) Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։
(Գրաբար) Զի ի Տեառնէ եղիցի դարձ, եւ եկեսցեն ի Սիովն ցնծութեամբ եւ ուրախութեամբ յաւիտենից: զի ի վերայ գլխոց նոցա աւրհնութիւն, եւ ուրախութիւն հասցէ նոցա: մերժեցան ցաւք եւ տրտմութիւնք եւ հեծութիւնք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: