Սուրբ Եփրեմ Ասորի
Մեզ մատնեցիր մեր անորեն, խիստ և ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից ավելի անիրավ և չար թագավորի ձեռքը:
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնությունգլուխ 4(3):23
Սուրբ Հովհան Ոսկեբերան
32-34 Մեզ մատնեցիր մեր անորեն, խիստ և ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից ավելի անիրավ և չար թագավորի ձեռքը: Իսկ այժմ չենք կարող բանալ մեր բերանները, որովհետև մենք՝ քո պաշտոնյա ծառաները, ամոթահար եղանք և նախատինք կրեցինք: Բայց դու, հանուն քո անվան, մեզ իսպառ մի՛ լքիր, մի՛ ցրիր քո ուխտը։
Տե՛ս, թե հնոցում գտնվելով՝ նրանք ինչպես էին աղոթում ամբողջ ժողովրդի համար: Իսկ մենք նույնիսկ մեր խաղաղ կյանքի ընթացքում չենք հիշում եղբայրների մասին: Նույն կերպ էլ, երբ նրանք փորձում էին երազներ բացատրել, նկատի էին ունենում ոչ թե միայն իրենց, այլ շատերի շահը: Հետագայում երիտասարդները բազմաթիվ գործերով ապացուցեցին, որ իրենք արհամարհում են մահվանը: Աստծու կարեկցությունը շարժելու համար նրանք պատրաստ էին ամեն ինչի: Քանի որ նրանք ընդունում են, որ ի վիճակի չեն դա անելու, ուստի դիմում են հայրերին և ասում, որ իրենք կոտրված ոգուց բացի՝ ոչինչ չեն կարող բերել:
Ա. Լոպուխին
«Եվ մեզ մատնեցիր անօրեն թշնամիների, ամենաատելի անհավատների և ամբողջ երկրի վրա եղող ամենաանիրավ և չար թագավորի ձեռքը»: (Սինոդական թարգ․) [32]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 4(3):24
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Մեզ մատնեցիր մեր անօրէն, խիստ եւ ապստամբ թշնամիների, բոլոր երկրների ամենից աւելի անիրաւ եւ չար թագաւորի ձեռքը:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ մատնեցեր զմեզ’ի ձեռս թշնամեաց մերոց, անօրինաց խստաց և ապստամբողաց. և թագաւորի՝ անիրաւի և չարի՛ քան զամենայն երկիր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: