Երեմիայի մարգարեության մեկնություն 49։22

Սուրբ Եփրեմ Ասորի

Ահաւասիկ թշնամին պիտի երեւայ ինչպէս արծիւ, պիտի սլանայ ու տարածի իր թեւերը նրա ամրոցների վրայ, եւ այդ օրը Եդոմի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս»:
     
     «Արծիվ»–ը, այսինքն՝ Բաբելոնի թագավորը, «իր թևերը», այսինքն՝ իր զորքերը, տարածելու է Բոսորի վրա: Այս քաղաքն էլ է գրավվելու Նաբուգոդոնոսորի կողմից և, ինչպես մյուս փոքր քաղաքները, հողին է հավասարեցվելու: «Եդոմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»: Այս դժբախտները ո՛չ ուժ, ո՛չ խորամանկություն և ո՛չ էլ գերությունից ազատվելու միջոց չեն ունենալու: Նրանց մի հիվանդություն է վրա հասնելու, որը նման է ծննդաբերողի և ծննդաբերությամբ տառապողի հիվանդություններին, երբ մահանում են և՛ ծննդաբերողը, և՛ երեխան: Քանզի եդոմացիների վերաբերյալ դատավճիռ է նշանակվել, որից նրանք չեն կարող ազատվել, և նրանք կա՛մ պետք է լքեն իրենց բնակավայրերը և գաղթեցվեն, կա՛մ կործանվեն ավերված բնակավայրերի հետ միասին:
     

Ա. Լոպուխին

«Ահա, նա արծվի նման կբարձրանա ու կթռչի և իր թևերը կտարածի Բոսորի վրա. և քաջ եդովմացիների սիրտն այդ օրը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։ (Սինոդական թարգմ.) [22]
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն   գլուխ 49։7

-----------------------------------------

[22](Էջմիածին թարգմ.) Ահաւասիկ թշնամին պիտի երեւայ ինչպէս արծիւ, պիտի սլանայ ու տարածի իր թեւերը նրա ամրոցների վրայ, եւ այդ օրը Եդոմի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս»:
(Արարատ թարգմ.) Ահա արծվի նման կբարձրանա. կթռչի և իր թևերը կտարածի Բոսրայի վրա։ Այդ օրը Եդովմի մարտիկների սիրտը երկունքի ցավ քաշող կնոջ սրտի պես կլինի»։
(Գրաբար) ահաւանիկ իբրեւ զարծուի երեւեսցի, եւ սլասցի, եւ տարածեսցէ զթեւս իւր ի վերայ ամրոցացն նորա։ Եւ եղիցի սիրտ զաւրավորացն Եդովմայ յաւուր յայնմիկ իբրեւ զսիրտ կանանց յերկունս։