Սուրբ Եփրեմ Ասորի
32–33. Թող նրանց ուղտերի երամակներն աւար դառնան, նրանց ոչխարների բազմութիւնները ձեռքից գնան, պիտի քշեմ, քամու բերանը պիտի տամ երեսները ածիլածներին, բոլոր կողմերից նրանց կործանում պիտի բերեմ, - ասում է Տէրը: - Ապարանքը յաւիտեան պիտի վերածուի ջայլամների բնակավայրի եւ անապատի, մարդ չպիտի բնակուի այնտեղ, հողածնի որդին այնտեղ չպիտի ապրի»:
Այս մարգարեությունը բացատրվում է հենց իր կատարմամբ: Քանի որ քաղդեացիները Եգիպտոս տանող ճանապարհին ավերեցին արաբական նախիրներով և ձիերով հարուստ միջին անապատները և բնակիչներին ցիրուցան արեցին: Այս ավերածությունից հետո այդ անապատները գրավեցին այն արաբները, որոնք ամեն ինչում նման էին հնագույն Կեդարի և Ասորի որդիներին, որոնք չէին մշակում և վարուցանք չէին անում իրենց կողմից բնակեցված երկրներում:
Ա. Լոպուխին
««Նրանց ուղտերն ավարառության պիտի մատնվեն, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտի. և նրանց` իրենց մազերի ծայրերը կտրողներին, պիտի ցրեմ բոլոր քամիների ուղղությամ, և ամեն կողմից կործանում պիտի բերեմ նրանց վրա, - ասում է Տերը»։ (Էջմիածին թարգմ.) [32]
Այս մարգարեության կատարման մասին կարելի է կարդալ Եսայու գրքում եղած զուգահեռ հատվածներում (Ես. 21:13 և այլն): Նաբուգոդոնոսորը, ոչնչացնելով Արաբիան, մտադիր էր նրան ստիպել դադարեցնել առևտրային կապերը Փյունիկիայի հետ և իր ամբողջ հարստությունը վաճառքի ուղարկել Բաբելոն, որին նա հասավ մասամբ (Պլատոն, Հին Արևելք, էջ 636):
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։28
--------------------------------------
[32](Էջմիածին թարգմ.) Թող նրանց ուղտերի երամակներն աւար դառնան, նրանց ոչխարների բազմութիւնները ձեռքից գնան, պիտի քշեմ, քամու բերանը պիտի տամ երեսները ածիլածներին, բոլոր կողմերից նրանց կործանում պիտի բերեմ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգմ.) նրանց ուղտերն ավար պիտի դառնան, և նրանց հոտերի բազմությունը՝ կողոպուտ, և ես մազի ծայր կտրողներին ամեն կողմ պիտի ցրեմ և ամեն կողմից աղետ պիտի բերեմ նրանց,- ասում է Տերը։-
(Գրաբար) Եւ եղիցին ուղտերամակք նոցա յաւար, եւ բազմութիւն խաշանց նոցա ի կորուստ. եւ հոսեցից ընդ ամենայն հողմս զյապաւեալսն առ երեսաւք, եւ յամենայն կողմանց նոցա ածից նոցա կործանումն՝ ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: