Զաքարիայի մարգարեության մեկնություն 8։3

Ա․ Լոպուխին

Այսպես է ասում Տերը. «Ես կդառնամ դեպի Սիոնը և կապրեմ Երուսաղեմում, ու Երուսաղեմը կկոչվի ճշմարիտ քաղաք, իսկ Զորությունների Տիրոջ լեռը կանվանվի սուրբ լեռ»: (Սինոդական թարգ․) [3]
   
    Սակայն Տերը որոշում է նրա հանդեպ Իր բարկությունը փոխել գթասրտության: Նա վերադառնալու է Սիոն և բնակվելու է Երուսաղեմում, որը Նրա կողմից լքվել էր տաճարի ու քաղաքի կործանման ժամանակ` գերության սկզբում, ինչպես դրա մասին կանխատեսում է Եզեկիել մարգարեն (9:3, 10:4, 18, 11:22, 23): Երուսաղեմն ու նրա շրջակայքը կրկին դառնալու են ճշմարտության և սրբության, ինչպես նաև խաղաղության և բարգավաճման շտեմարաններ:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Ես պիտի վերադառնամ Սիոն եւ բնակուեմ Երուսաղէմում, Երուսաղէմը պիտի կոչեմ Ճշմարիտ քաղաք, եւ Ամենակալ Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ»:
(Արարատ թարգ․) Տերն այսպես է ասում. Ես պիտի վերադառնամ դեպի Սիոն և բնակվեմ Երուսաղեմում, և Երուսաղեմը Հավատարիմ քաղաք պիտի կոչվի, իսկ Զորքերի Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Դարձայց ի Սիոն՝ եւ բնակեցայց ի մէջ Երուսաղէմի. եւ կոչեսցի Երուսաղէմ քաղաք ճշմարիտ, եւ լեառն Տեառն ամենակալի՝ լեառն սուրբ։