Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 131

Աւրհնութիւնք Աշտիճանաց. ՃԼԱ:

 

1․Յիշեա Տէր զԴաւիթ, եւ զամենայն հեզութիւն նորա:

2․ Որպէս երդուաւ Տեառն, եւ ուխտեաց Աստուծոյ Յակոբայ:

3․ Եթէ ոչ մտից ի յարկս տան իմոյ, եթէ ելից յանկողինս մահճաց իմոց:

4․ Թէ տաց քուն աչաց իմոց, կամ նինջ արտեւանաց իմոց,

5․ կամ հանգիստ իրանաց իմոց. մինչչեւ գտից զտեղի յարկի Տեառն Աստուծոյ Յակովբայ:

6․ Ահա` լուաք զնմանէ յԵփրաթայ, եւ գտաք զնա ի դաշտս մայրեաց:

7․ Մտցուք ի յարկս նորա, երկիր պագցուք ի տեղւոջ ուր կացեալ են ոտք նորա:

8․ Արի Տէր ի հանգիստ քո, դու եւ կտակարանք սրբութեան քոյ:

9․ Երիցունք քո զգեցցին զարդարութիւն, եւ սուրբք քո ցնծալով ցնծասցեն:

10․ Վասն Դաւթի սիրելւոյ քոյ, մի դարձուցաներ զերեսս քո յաւծելոյ քումմէ:

11․ Երդուաւ Տէր Դաւթի ճշմարտութեամբ եւ ոչ ստեաց նմա, ի պտղոյ որովայնէ քումմէ նստուցից յաթոռ քո:

12․ Թէ պահեսցեն որդիք քո զաւրէնս իմ, եւ զվկայութիւնս իմ զոր ուսուցից նոցա: Որդիք նոցա նստցին յաւիտեանս յաւիտենից յաթոռ քո:

13․ Հաճեցաւ Տէր ընդ Սիովն, եւ ընտրեաց բնակիլ ի նմա.

14․ ասէ` այս է հանգիստ իմ յաւիտեանս յաւիտենից, ի սմա բնակեցայ զի հաճեցայ ընդ սա:

15․ Զորս սորա` աւրհնելով աւրհնեցից, եւ զաղքատս սորա լցուցից հացիւ:

16․ Քահանայից սորա զգեցուցից զփրկութիւն, եւ սուրբք սորա ցնծալով ցնծասցեն:

17․ Անդ ծագեցից զեղջեւր ի Դաւիթ, պատրաստ արարից զճրագ աւծելոյ իմոյ:

18․ Թշնամեաց նորա զգեցուցից զամաւթ, այլ ի վերայ նորա ծաղկեսցէ սրբութիւն իմ: Տունք. ժէ: