Ծննդոց գրքի մեկնություն 3:12

Սրբ. Եփրեմ Ասորի

Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»:
   
Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն  գլուխ 3:11
   

Ա. Լոպուխին

Ադամն ասաց. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա՛ տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա»։ (Սինոդական թարգ․)[12]
   
   Այս կինը, որ տվեցիր ինձ... Ադամը պատշաճ ապաշխարության փոխարեն կոպտաբար արդարանում է, նույնիսկ համարձակվում կշտամբել Աստծուն այն պարգևի համար, որը մինչ այդ համարում էր ցանկալի շնորհ (Ծննդ. 2։18-20):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»:
(Արարատ թարգ․) Եվ Ադամն ասաց. «Այն կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց ինձ այն ծառից, և ես կերա»:
(Գրաբար) Եւ ասէ Ադամ. Կինս զոր ետուր ընդ իս՝ սա՛ ետ ինձ ի ծառոյ անտի և կերայ։