ԲԵՆԻԱՄԻՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ
1. Բենիամինը առաջինը ծնեց Բաղէին, երկրորդը՝ Ասբէղին, երրորդը՝ Արային, չորրորդը՝ Նովային, հինգերորդը՝ Հռափային:
2. Բաղէի որդիներն էին
3. Արեդը, Գերան, Աբիուդը,
4. Աբիսուէն, Նեէմանը, Գերան,
5. Սոփանը, Քիրամը եւ Սովիմը:
6. Սրանք են Օդի որդիները, եւ սրանք են տոհմերի իշխանները, որ բնակւում էին Գաբայում եւ գերեվարուեցին դէպի Մանաքաթ:
7. Նաեւ՝ Նեէման, Աքիան եւ Գերան՝ նոյն ինքը Եգղամը, որը ծնեց Օզային ու Աքիադին:
8. Եւ Գաարիմը նրան տեղ հասցնելուց յետոյ ծնեց Մովամին, Օսիմին ու Բաարային:
9. Նրա կին Ադան ծնեց Յոբաբին, Սաբիային, Մոսային, Մեղքամին,
10. Յէուսին, Սեբիային եւ Մարմային:
11. Սրանք Յոսիմից սերուած տոհմերի իշխաններն են: Մեսիմը ծնեց Աքիտոբին եւ Աղփաղային:
12. Աղփաղայի որդիները՝ Օւէտ, Միսայէլ, Սեմեր (որ կառուցեց Օնողն ու Ղոդը եւ նրա գիւղերը), Բարիգա ու Սամա:
13. Սրանք են Եղամում բնակուող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին:
14. Նրանց եղբայրները՝ Մոսէք, Յարիմաթ,
15. Աղաբադիա, Արոդ, Յադեր,
16. Միքայէլ, Յեսփաք, Յովաքա եւ Յեզիաս: Բարիադայի որդիներն են
17. Զաբդաիան, Մոքողամը, Ազակին, Աբարը,
18. Յեսամարին, Եսիեղան եւ Յոբաբը: Եղփաղի որդիներն են
19. Յաքիմը, Զէքրին, Զաբդին,
20. Եղիոնէն, Սաղթին, Ելիէլը,
21. Աղաիան, Բերիգան, Բարեան եւ Սամարիամը: Ամարիայի որդիներն են
22. Յեսփանը, Օբեդը, Ելիէլը,
23. Աբդոնը, Մեքրին, Անանը,
24. Անանիան, Ամբրին, Աեղամը, Անաթոթիան,
25. Աթինը, Յեփադիան եւ Փանուէլը: Սոսեկի որդիներն են
26. Սամերիան, Սարայիան, Գոթողիասը,
27. Արասիասը, Հեղիասը, Զէքրին եւ Երոմի որդիները:
28. Սրանք տոհմերի իշխաններն են, Երուսաղէմում բնակուող իրենց սերնդի առաջնորդները:
29. Գաբաւոնի հայրը բնակուեց Գաբաւոնում: Նրա կնոջ անունն էր Մաաքա:
30. Նրա որդիները՝ անդրանիկը՝ Սաբդոն, ապա՝ Յեսուր, Կիս, Բաղաամ, Ներ, Նաբադ
31. եւ Գեդուր. սրա եղբայրներն էին Զաքուրն ու Մաղողոթը, որը ծնել էր Սամաային:
32. Սրանք բնակուեցին Երուսաղէմում, իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ:
ՍԱՒՈՒՂ ԹԱԳԱՒՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
33. Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին եւ Իսմայէլին:
34. Յովնաթանը ծնեց Մեմփիբաաղին. Մեմփիբաաղը ծնեց Միքային:
35. Միքայի որդիներն են Փիդոնը, Մաղոքը, Թարէն եւ Քաազը:
36. Քաազը ծնեց Յովիդային. Յովիդան ծնեց Գաղեմաթին, Ազոթին, Զամարիային:
37. Զամարիան ծնեց Մեսսային. Մեսսան ծնեց Բաանային:
38. Սրա որդին է Հռափեան, սրա որդին՝ Եղէասը, սրա որդին՝ Եսէլը: Եսէլը 427վեց որդի ունէր, որոնց անուններն են. անդրանիկինը՝ Եզրիկամ, ապա՝ Բոքերու, Իսմայէլ, Սարաիաս, Արդիաս, Անան:
39. Սրանք բոլորը Եսէլի որդիներն էին: Նրա եղբայր Եսեղկանի որդիները՝ անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Աւաս, երրորդը՝ Եղիփաղէտ:
40. Եղկամի որդիները քաջազուն, աղեղնաւոր մարդիկ էին, որոնք բազմացրին իրենց որդիներին ու որդիների որդիներին: Նրանց թիւը հասաւ հարիւր իննսուն հոգու: Սրանք բոլորը Բենիամինի որդիներից ծնուեցին:.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: