Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։16

Որոգինես (†253)

Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց
   
    Անունը այն կրողի սեփական որակներն արտահայտող ընդհանրացված անվանումն է։ Աբրամի մարդկային որակները, ըստ էության, փոփոխվեց, և նա անվանվեց Աբրահամ (Ծննդ․ 17։5), Սիմոնը սկսեց կոչվել Պետրոս (Հովհ․ 1։42), Հիսուսին հետապնդող Սողոսը վերանվանվեց Պողոս (Գործք 13։9): Ինչ վերաբերում է անփոփոխ ու միշտ նույն Աստծուն, ապա Նա ունի մեկ մշտական ու Իր համար ընդունված «Գոյ» անունը։ Այս մասին նշված է Ելից գրքում (3։14) կամ այլ նմանատիպ տեղիներում:
   

Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)

Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց
   
    Այսպիսով՝ Նա առաքինությունից ելնելով՝ Պետրոսին այս անունով կոչեց, քանզի ցանկացավ նրա անվանը կցել նրա հավատի ամրության ապացույցը, որպեսզի ի դեմս իր անվան (Պետրոս) նա ամրության մասին սովորեցնող հավիտենական ուսուցիչ ունենա:
   

Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)

Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց
   
    16–18․ Ավետարանիչը կեղծ առաքյալների պատճառով է թվարկում առաքյալների անունները, որպեսզի ճշմարիտ առաքյալները հայտնի լինեն: Որպես առանձնահատուկ մեծ քարոզիչներ և աստվածաբաններ՝ Զեբեդեոսի որդիներին անվանում է Որոտման որդիներ (տե՛ս համար17):
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եվ Սիմոնի անունը Պետրոս դրեց (Սինոդական թարգ․)[16]
   
    նագույն ձեռագրերի համաձայն՝ Տիշենդորֆը այս համարը սկսում է այսպես՝ «և նշանակեց տասներկուսին» (kai epoihsen touj dwdeka):
    Նա նշանակեց Սիմոնին՝ նրան Պետրոս անունը տալով: Ըստ Տիշենդորֆի՝ ավելի ճիշտ կլինի հետևյալ կերպ թարգմանել. «Եվ Սիմոնի անունը Պետրոս դրեց»: Սիմոնի անվանը կցված նմանատիպ հավելումը արվել էր դեռևս առաջին անգամ Քրիստոսին հետևելու համար կանչվելու ժամանակ (Հովհ․ 1։42): Սակայն Մարկոսը միայն այստեղ անհրաժեշտ համարեց այդ մասին հիշել, նույն կերպ էլ Մատթեոսը այդ մասին խոսելն անհրաժեշտ համարեց մեկ ուրիշ՝ ավելի ուշ շրջանում տեղի ունեցած իրադարձություն նկարագրելու ժամանակ (Մատթ․ 16։18): Պետրոսը ոչ թե անձնանուն է, այլ մականուն՝ «վեմ», ուստի առաքյալը երկուսն էլ կրում էր։
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:2 

--------------------------------
[14] (Էջմիածին թարգմ․) Եւ Սիմոնի անունը Պետրոս դրեց
(Արարատ թարգմ․) Նա ընտրեց Սիմոնին, որի անունը Պետրոս դրեց,
(Գրաբար) Եւ ե՛դ անուն Սիմովնի՝ Պե՛տրոս.