1․ Եւ կոչեաց Տուբիթ զՏուբիա զորդին իւր` եւ ասէ ցնա. Տես արդ որդեակ զվարձս առնդ որ եկն ընդ քեզ. եւ յաւելուլ յայն արժան է:
2․ Եւ ասէ ցնա. Հայր, ոչ ինչ պակասէ ինձ եթէ տամ դմա զկէս ընչից իմոց զոր բերին.
3․ զի զիս ած առ քեզ ողջ, եւ զկինն իմ ողջացոյց, եւ զարծաթն իմ եբեր, եւ զքեզ նոյնպէս ողջացոյց:
4․ Եւ ասէ ծերն. Յիրաւի է տալ նմա:
5․ Եւ կոչեաց նա զհրեշտակն` եւ ասէ ցնա. Առ դու զկէսս այնր ամենայնի զոր բերերն:
6․ Եւ կոչեաց յայնժամ զնոսա զերկոսին` եւ ասէ ցնոսա. Աւրհնեցէք դուք զԱստուած, եւ խոստովան եղերուք դուք նմա. եւ տուք նմա զփառս. եւ խոստովան եղերուք առաջի ամենայն կենդանեաց վասն այդր զոր արարդ ընդ ձեզ. զի բարի է աւրհնելզԱստուած, եւ բարձրացուցանել զանուն նորա. եւ զպատգամս գործոց Աստուծոյ` պատուով մեծացուցանել, եւ մի յապաղէք խոստովան լինել նմա:
7․ Զխորհուրդ թագաւորի բարւոք է ծածկել, այլ զգործս Աստուծոյ յայտնել փառաւք: Զբարիս գործեսջիք, եւ չար ձեզ ոչ պատահեսցէ:
8․ Բարի են աղաւթք` պահաւք եւ ողորմութեամբք եւ արդարութեամբք. բարի է սակաւիկ մի արդարութեամբ, քան զբազում ինչս անիրաւութեամբ. բարի է առնել զողորմութիւնս` քան դնել զգանձս ոսկւոյ.
9․ զի ողորմութիւն ի մահուանէ փրկէ, եւ նա ինքն սրբէ յամենայն մեղաց. որք առնեն զողորմութիւնս եւ զարդարութիւնս` լցցին կենաւք.
10․ եւ ոյք մեղանչենն` պատերազմաւղք են իւրեանց կենացն:
11․ Արդ` ոչ ծածկեցից ես ի ձէնջ բան մի. զի ասացի իսկ եթէ զխորհուրդս արքայի ծածկել բարիոք է, այլ զգործս Աստուծոյ յայտնել փառաւք:
12․ Յորժամ կացեր դու յաղաւթս` եւ նուն քո Սառա, ես մատուցի զյիշատակս աղաւթից ձերոց առաջի սրբոյն: եւ յորժամ թաղէիր դու զմեռեալսն` ես ընդ քեզ էի:
13․ եւ յորժամ ոչն դանդաղեցար ի յառնելն եւ թողուլ զճաշն քո, զի երթիցես եւ ամփոփիցես զմեռեալն` ոչ մոռացայ զքեզ յորժամզբարիսն գործէիր. այլ ընդ քեզ էի:
14․ Եւ առաքեաց զիս Աստուած բժշկել զքեզ` եւ զնուն քո Սառա:
15․ Ես եմ Հռափայէլ յեւթանց անտի ի սրբոցն հրեշտակաց` որք հանեն մատուցանեն զաղաւթս սրբոցն, եւ մտանեն առաջի փառաց սրբոյն:
16․ Եւ խռովեցան երկոքին` եւ անկան ի վերայ երեսաց իւրեանց, զի զահի հարան յոյժ:
17․ Եւ ասէ ցնոսա. Մի երկնչիք, խաղաղութիւն լիցի ձեզ` եւ զԱստուած աւրհնեցէք.
18․ զի ոչ եթէ իմով ինչ շնորհաւք եկի ես, այլ կամաւք Աստուծոյ ձերոյ եկի. աւրհնեցէք զնա յաւիտեան:
19․ վասն զի զամենայն զաւուրսն զոր յայտնէի ես ձեզ, ոչ կերայ եւ ոչ արբի, այլ իբրեւ տեսիլ տեսանէիք:
20․ Եւ արդ` այժմ խոստովան եղերուք Աստուծոյ ձերում, զի ելանեմ ես առ այն որ առաքեացն զիս: եւ գրեցէք դուք զայս ամենայն որ եղեւս` եւ կատարեցաւ
21․ եւ գրեցաւ ի գիրսս: եւ այլ ոչ եւս տեսին զնա:
22․ Գոհանային զգործոյն եւ զմեծամեծացն Աստուծոյ, եւ որպէս երեւեցաւ նոցա հրեշտակն Տեառն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: