Գիրք` 20. Տովբիթ

Գլուխ 4

   
1․ Եւ յաւուր յայնմիկ յիշեաց զարծաթն, զոր եդ առ Գաբայելայ ի Հռագիւս քաղաքի յերկրին Մարաց: եւ ասէ նա ի միտս իւր. Ես խնդրեցի մահ անձինս իմոյ, ընդէ՞ր ոչ կոչեմ զՏուբիա զորդին իմ, եւ ցուցանեմ նմա զամենայն մինչչեւ մեռեալ իցեմ:

2․ Եւ կոչեաց զնա եւ ասէ ցնա. Որդեակ իմ.

3․ եթէ մեռանիցիմ ես` թաղեսջիր զիս` եւ մի անարգիցես, եւ կամ անտես առնիցես զմայրս քո. այլ պատուեսցես զսա զամենայն աւուրս կենաց քոց, եւ արասցես սմա զամենայն ինչ որ հաճոյ է սմա, եւ մի տրտմեցուցանես զսա.

4․ եւ յիշեսցես դու զի բազում ճգունս կրեաց վասն քո` յորժամ էիր դու յորովայնին:

5․ եւ յորժամ մեռանիցի` թաղեսցես ընդ իս ի նմին շիրմի:

6․ Եւ յիշեա դու զտէր Աստուած քո զամենայն աւուրս կենաց քոց. եւ մի մեղանչիցես դու, եւ կամ անցանիցես զպատուիրանաւք նորա. այլ առնիցես զարդարութիւն յամենայն ի կեանս քո. եւ մի գնասցես դու ի ճանապարհս անիրաւութեան. զի յորժամ առնիցես դու զճշմարտութիւն` յաջողեսցին ամենայն գործք քո. եւ ամենեցուն որոց գործեն զարդարութիւն:

7․ Յընչից քոց առնիցես զողորմութիւնս. եւ մի ագահիցէ ակն քո յորժամ առնիցես զողորմութիւնն. եւ մի դարձուցանիցես զերեսս քո յամենայն աղքատոյ. եւ ի քէն ոչ դարձուսցէ տէր Աստուած զերեսս իւր:

8․ Որչափ եւ իցէ քո` ըստ նմին բազմութեան արասցես զողորմութիւնսն.

9․ եթէ սակաւ իցէ քո` ըստ սակաւին, եւ մի յապաղիցես առնել զողորմութիւնսն.

10․ զի գանձս բարիս գանձեսցես քեզ յաւուրն կենաց քոց.

11․ զի ողորմութիւնք փրկեն ի մահուանէ. եւ ոչ տան մտանել ի խաւարն:

12․ պարգեւք բարիք են ողորմութիւնք ամենեցուն որ առնեն զնա առաջի Աստուծոյ:

13․ Եւ զգոյշ լինիջիր դու անձին քում ի պոռնկութէնէ. եւ առնուցուս դու կին` ի զաւակէ հարց քոց. եւ մի առնուցուս դու կին` յազգէ աւտարէ. զի որդիք մարգարէից եմք` Նոյի, Աբրահամու, Սահակայ, Յակոբու հարցն մերոց առաջնոց: յիշեա դու որդեակ` զի սոքա ամենեքեան առին կանայս յեղբարց իւրեանց, եւ աւրհնեցան յորդիս իւրեանց. եւ զաւակ նոցա ժառանգեսցէ զերկիր: Եւ դու որդեակ` սիրեսցես զեղբարս քո, եւ մի դարձուսցես զերեսս քո, եւ մի դարձուցանիցես զսիրտ քո յեղբարց քոց, յորդւոց եւ ի դստերաց ժողովրդեան քոյ, առնուլ քեզ ի նոցանէ կին:

14․ Վասն զի յամբարտաւանութենէ` կորուստ եւ խռովութիւն յոյժ. եւ ի պղծութենէ` պակասութիւն եւ կարաւտութիւն մեծ. զի պղծութիւն է մայր սովոյ:

15․ Եւ վարձք վարձկանի քոյ առ քեզ մի ագցին, այլ հատուսցես դու առժամայն. եթէ ծառայեսցես դու Աստուծոյ` հատուսցէ քեզ ի բարիս: զգոյշ լինիջիր դու որդեակ յամենայն գործս քո, եւ լեր դու խրատեալ յամենայն կեանս քո:

16․ եւ զոր դու ատես` ումեք մի առնիցես: Գինի արբեցութեան մի ըմպիցես. եւ մի երթայցես դու արբեալ ի ճանապարհ:

17․ ի հացէ քումմէ տացես քաղցելոց, ի հանդերձէ քումմէ մերկոց. եւ ամենայն որ յաւելուցուն քեզ` առնիցես ողորմութիւն:

18․ սփռեսցես դու զհացն քո ի վերայ գերեզմանաց արդարոց, եւ մի տացես զայն մեղաւորաց:

19․ Խորհուրդ` յամենայն մարդոյ խնդրեսցես. եւ մի արհամարհեսցես զամենայն խորհուրդս պիտանեաց:

20․ Եւ յամենայն ժամ աւրհնեսցես դու զտէր Աստուած քո, եւ ի նմանէն խնդրեսցես դու` որպէս ուղղեսցին ճանապարհք քո, եւ ամենայն խորհուրդք քո եւ գնացք քո յաջողեսցին. զի ամենայն խորհուրդ մարդոյ ոչինչ են. այլ Տէր ինքնին տայ զխորհուրդս բարեացն, եւ զորս կամի խոնարհեցուսցէ որպէս եւ հաճոյ է նմա: Եւ արդ որդեակ իմ, յիշեսցես դու զամենայն զպատուիրանս իմ զոր պատուիրեմ ես քեզ. մի ջնջեսցին նոքա ի սրտէ քումմէ:

21․ Եւ արդ` ես ցուցանեմ քեզ զտասն քանքար արծաթոյն զոր եդի ես ի պահ առ Գաբայելայ որդւոյ Գաբրիայ, ի Հռագաւ յերկրին Մարաց:

23 ․Եւ մի երկնչիցիս որդեակ զի աղքատացաք յոյժ. գան քո բազում ինչք եւ ստացուածք` եթէ երկնչիցիս դու յԱստուծոյ, եւ ի բաց լինիցիս յամենայն մեղաց. եւ արասցես դու զհաճոյս առաջի նորա: