1․ Եւ ասէ ցնա պատուիրելով, զի մտցես եւ խնդրեսցես յարքայէ. եւ աղաչեսցես վասն ժողովրդեանն:
2․ զի յիշեսցես զաւուրսն տառապանաց քոց որպէս եւ սնարն ի ձեռս իմ. վասն զի Համան` երկրորդ արքայի խաւսեցաւ զմէնջ ի մահ:
3․ արդ` աղաչեսցես զտէր Աստուած խնդրուածովք, եւ խաւսեսցիս` ասէ` թագաւորիդ վասն մեր, եւ փրկեսցես զմեզ ի մահուանէս:
4․ Եւ եմուտ Առնաթեւ, եւ խաւսեցաւ ընդ նմա զամենայն զբանս զայս:
5․ եւ ասէ Եսթեր ցԱռնաթեւ. Գնա դու առ Մուրթքէ` եւ ասա.
6․ եթէ ազգ ամենայն թագաւորութեանս գիտէ. եթէ ամենայն այր կամ կին` որ մտանիցէ առ արքայ ի ներքին սենեակն առանց կոչելոյ նորա, չիք փրկութիւն. բայց միայն առ որ ձգէ արքայ զոսկի գաւազանն, նա միայն ապրի: եւ ես ոչ եմ կոչեցեալ մտանել առ արքայ, զի են այս աւուրք երեսուն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: