4. եւ ասէ Եսթեր. Աւրս իմ այս նշանաւոր է. եթէ կամք իցեն արքայի, եկեսցես դու եւ Համան ի կոչունսն իմ զոր առնելոց եմ այսաւր։
5. Եւ ասէ թագաւորն. Կոչեցէք վաղվաղակի զՀաման, եւ կատարեսցուք զբանն Եսթերայ։ եկին երկոքեան նոքա ի կոչունսն զոր ասաց Եսթեր։
6. Եւ մինչդեռ ըմպէին գինի, ասէ արքայն ցԵսթեր. Զի՞նչ կամիս տիկին Եսթեր, տաց քեզ զոր ինչ եւ խնդրեսցես։
7. սէ ասէ Եսթեր. Աղաչանք իմ եւ խնդրուածք իմ այս են.
8. եթէ գտի ես շնորհս առաջի արքայի, եկեսցէ արքայ եւ Համան ի կոչունսն զոր առնեմ ձեզ վաղիւ միւսանգամ։
9. եւ ել Աման յերեսաց արքայի ուրախութեամբ մեծաւ եւ զուարթութեամբ։ Եւ իբրեւ ետես Համան զՄուրթքէ զայրն հրեայ ի տան թագաւորին ՝ բարկացաւ յոյժ։
10. եմուտ նա ի տուն իւր, եւ կոչեաց զսիրելիս իւր, եւ զՈվսարրա զկին իւր.
11. եւ եցոյց նոցա զմեծութիւն եւ զփառսն իւր զոր ետ նմա թագաւորն. եւ ո՞րպէս արար զնա առաջին ի թագաւորութեանն իւրում։
12. Եւ ասէ Համան. Ոչ կոչեաց տիկինն Եսթեր ի կոչունս իւր ընդ արքայի զոք ՝ բաց յինէն. եւ դարձեալ առ վաղիւ եւս հրաւիրեաց զիս։
13. եւ արդ ՝ այս ոչ թուի ինձ հաճոյ, յորժամ տեսանեմ զՄուրդքէ ՝ զայր հրեայ ի տան թագաւորին։
14. ասէ ցնա զՈվսարրա կինն իւր եւ սիրելիքն իւր. Հրաման տուր հատանել քեզ փայտ մի յիսուն կանգուն, եւ ընդ առաւաւտն ասասցես արքայի, եւ կախեսցի Մուրդքէ զփայտէն. եւ դու մտանիցես ի կոչունսն հանդերձ արքայիւ, եւ ուրախ լինիցիս ընդ նմա։ եւ հաճոյ թուեցաւ Համանայ ՝ բանն, եւ պատրաստեցին զփայտն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: