Գիրք` 18. Եսթեր

Գլուխ 10 (13)

   
8. եւ աղաչեաց խնդրուածովք զՏէր. ի միտ առեալ եւ յիշեալ զգործս մեծամեծս Տեառն. եւ ասէ.

9. ր Աստուած ՝ թագաւոր ամենակալ, զի քում հրամանիդ սպասէ ամենայն ոք. ոչ ոք է որ ընդդէմ կայ քեզ ՝ յորժամ կամիս կեցուցանել դու զժողովուրդ քո զԻսրայէլ.

10. դու Տէր արարեր զերկինս եւ զերկիր եւ զամենայն սքանչելիս.

11. եւ դու տիրես ի վերայ ամենայնի, եւ ոչ ոք է որ հակառակ կայ քում տէրութեանդ.

12. որ զամենայն գիտես. զի ոչ հպարտութեամբ ինչ, եւ ոչ ամբարտաւանութեամբ, եւ ոչ թշնամանաւք արարի զայս չպագանելս իմ երկիր ամբարտաւանին Համան

13. Այլ հաճէի եւ կամէի պագանել զգարշապարս ոտից նորա առ ի փրկութիւն տանս Իսրայէլի։

14. այլ արարից զայս, զի մի տաց փառս մարդոյ, այլ քեզ միայն ճշմարտիդ Աստուծոյ։ եւ ոչ երկիր պագից ումեք ՝ բայց քեզ Տեառն իմում. եւ ոչ արարի զայս ամբարտաւանութեամբ։

15. րդ տէր Աստուած Աբրահամու ՝ խնայեա դու ի ժողովուրդ քո, յ յարուցեալ են ի վերայ մեր ապականիչք ՝ զի անկացեա

16. անտես առներ զբաժին քո զոր դու քեզէն փրկեցեր յերկրէն Եգիպտացւոց։

17. Լուր Տէր ձայնի աղաւթից իմոց. եւ քաւիչ լեր ժառանգութեան քում, եւ դարձո զսուգս մեր յուրախութիւն. զի կենդանիքս աւրհնեսցուք զանունդ քո մեծ Տէր. եւ մի ապականեր զբերան զայն որ աւրհնէն զքեզ։

18. ամենայն Իսրայէլ կարդացին առ Տէր յամենայն զաւրութենէ իւրեանց. զի մահն առաջի նոցա էր։