Գիրք` 18. Եսթեր

Գլուխ 9 (4)

   
1․ Եւ պատմեաց Առնաթեւ Մուրթքէի զամենայն զբանսն Եսթերայ:

2․ ասա դու նմա, թէ Եսթե՞ր` մի ասեր դու յանձն քո, եթէ ես միայն ապրիցիմ ի թագաւորութեանս յամենայն հրէից:

3․ եւ ոչ լուիցես ի ժամանակիս յայսմիկ. այլուստ լինի աւգնականութիւն եւ փրկութիւն հրէից, այլ դու եւ տուն հաւր քոյ կորնչիք. եւ ո իսկ գիտէ եթէ ի ժամանակի յայսմիկ թագաւորեցեր:

4․ Եւ առաքեաց միւսանգամ Եսթեր առ Մուրթքէ` եւ ասէ.

5․ Գնա դու ժողովեա զհրէայսն որ են ի Սիսիս քաղաքի, եւ պահեցէք ինձ պահս, եւ մի կերիջիք եւ մի ըմպիջիք զաւուրս երիս, մի զտիւ եւ մի զգիշեր, եւ ես եւ նաժիշտք իմ զգուշանամք պահել: Եւ ապա մտից ես առ արքայ, քանզի առնել զայս` արտաքոյ է աւրինաց թագաւորին. արարից զայդ, եւ եթէ իցէ ինձ մեռանել, եւ ոչ յապաղեցից:

6․ Եւ գնաց Մուրթքէ` եւ արար որպէս պատուիրեաց նմա Եսթեր: