1. Ըստ բանիցն Եփրեմայ. իրաւունս առ նա Աստուծոյ Իսրայէլի. և ե՛դ զայն ի Բահաղու՝ և մեռաւ։
2. Եւ արդ դարձեալ յաւելին ի մեղանչել. և արարին իւրեանց ձուլածո՛յս յարծաթոյ իւրեանց ի նմանութիւն պատկերի կռոց. Գործ ճարտարաց նուիրել նոցա. և նոքա ասեն. Զոհեցէ՛ք մարդիկ, զի պակասեցին որթք։
3. Վասն այնորիկ եղիցին իբրև զամպ առաւօտու, և իբրև զցօղ վաղորդայնոյ որ անցանէ. և իբրև զփոշի հոսեալ ի կալոյ, և իբրև զծուխ ի պատուհանից։
4. Ե՛ս եմ Տէր Աստուած քո, որ հաստատեցի զերկինս, և հաստատեցի զերկիր, որոյ ձեռք հաստատեցին զամենայն զօրս երկնից, և ո՛չ ցուցի քեզ երթալ զհետ նոցա. և ես հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց. և Աստուած բա՛ց յինէն ո՛չ ծանիցես, և Փրկիչ՝ ո՛չ գոյ բա՛ց յինէն։
5. Ե՛ս հովուէի՛ քեզ յանապատի յանշէն երկրի,
6. ըստ արօտի նոցա յագեցան և զմայլեցան, և հպարտացան սրտիւք իւրեանց. վասն այնորիկ մոռացան զիս։
7. Եւ ես եղէց նոցա իբրև զյովազ, և իբրև զինծ ի ճանապարհին Ասորեստանեայց։
8. Պատահեցից նոցա իբրև արջ քաղցեալ, և պատառեցի՛ց զառագաստ սրտից նոցա. և կերիցեն զնոսա կորիւնք անտառի. և գազա՛նք վայրի կեղեքեսցեն զնոսա։
9. Յապականութեան քում Իսրայէլ՝ ո՞վ իցէ որ օգնիցէ քեզ։
10. Ո՞ւր է թագաւորն քո, նա՛ փրկեսցէ զքեզ. յամենայն քաղաքս քո իրա՛ւ արասցէ քեզ. զորմէ ասացերն թէ տո՛ւր ինձ թագաւոր և իշխան։
11. Եւ ետու քեզ թագաւոր μարկութեամբ իմով, և կարճեցի սրտմտութեամբ իմով։
12. Ծրա՛ր անիրաւութեանց Եփրեմ. և ծածկեալ կան մեղքն նորա։
13. Երկունք իբրև ծննդականի հասցեն նմա. դա՛ է որդին քո իմաստուն. վասն այնորիկ այժմիկ չկարասցէ հանդարտել ի բեկման որդւոց։
14. Ի ձեռաց դժոխոց ապրեցուցի՛ց զնոսա. և ի մահուանէ փրկեցի՛ց զնոսա։ Ո՞ւր է յաղթութիւն քո մահ. ո՞ւր է խայթոցք քո դժոխք։
15. Մխիթարութիւն ծածկեալ է յաչաց իմոց. քանզի նա ի մէջ եղբարց զատուսցէ։ Ածցէ ի վերայ նորա Տէր հո՛ղմ խորշակի յանապատէ. և ցամաքեցուսցէ զերակս նորա. և աւերեսցէ զաղբեւրս նորա։ Սա ցամաքեցուսցէ՛ զերկիր նորա, և զամենայն անօթս նորա ցանկալիս։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: