1. Եթէ ո՞չ գիտէք ե՛ղբարք, զի ընդ գիտո՛ւնս աւրինացն խաւսիմ. զի աւրէնք տիրեն մարդոյ՝ որչափ ժամանակս կենդանի՛ է:
2. Քանզի կին առնակին, ի կենդանի՛ այր իւր կապեալ կայ աւրինաւք. իսկ եթէ մեռանիցի այրն, արձակեա՛լ է յաւրինաց առնն:
3. Ապա ուրեմն մինչ կենդանի է այրն, շո՛ւն կոչի՛ եթէ լինիցի ա՛ռն այլում: Եւ եթէ մեռանիցի այրն, ազատ է յաւրինացն, չհամարեա՛լ շուն՝ եթէ լինիցի առն այլում:
4. Այսուհետեւ եւ դո՛ւք եղբարք, մեռարուք աւրինացն մարմնովն Քրիստոսի, լինել այլո՛ւմ, որ ի մեռելո՛ցն յարուցեալ է, զի պտղաբե՛րք լիցուք Աստուծոյ:
5. Քանզի մինչ էա՛քն մարմնով, կարիք մեղաց որ աւրինա՛ւքն էին, զաւրանային յանդամս մեր, առ ի պտղաբե՛րս առնելոյ զմեզ մահո՛ւ:
6. Բայց ա՛յժմ դատարկացա՛ք յաւրինաց անտի. քանզի մեռա՛ք ա՛յնմիկ որով ըմբռնեալն էաք, առ ի ծառայե՛լ մեզ նորոգութեամբ հոգւոյն՝ եւ ո՛չ հնութեամբ գրոյն:
7. Իսկ արդ՝ զի՞նչ ասեմք. աւրէնքն մե՞ղք իցեն: Քա՛ւ լիցի: Այլ զմեղս ո՛չ գիտէի, եթէ ոչ աւրինա՛ւքն. եւ զցանկութիւն ո՛չ ճանաչէի, եթէ ոչ աւրինացն էր ասացեալ, մի ցանկանայցես:
8. Պատճառս առին մեղքն պատուիրանաւն, եւ գործեցին յիս զամենայն ցանկութիւն. զի առա՛նց աւրինաց մեղքն մեռեալ էին:
9. Եւ ես առանց աւրինացն երբեմն էի կենդանի՛. այլ իբրեւ եհա՛ս յիս պատուիրանն, մեղքն կենդանացան.
10. եւ ես մեռա՛յ: Եւ գտա՛ւ ինձ պատուիրանն որ ի կեա՛նսն էր, նոյն ի մա՛հ:
11. Զի մեղացն պատճա՛ռս առեալ պատուիրանաւն խաբեցին զիս, եւ նովին սպանի՛ն:
12. Այսուհետեւ աւրէնքն սո՛ւրբ են եւ պատուիրանն, սո՛ւրբ եւ արդա՛ր եւ բարերա՛ր:
13. Իսկ արդ՝ ինձ բարին մահ եղեւ. քա՛ւ լիցի. այլ մե՛ղքն. զի երեւեսցին մեղքն բարեա՛ւն գործե՛լ ինձ զմահ. զի եղիցին ըստ առաւելութեան մե՛ղքն մեղաւո՛ր ի ձե՛ռն պատուիրանին:
14. Գիտեմ զի աւրէնքն հոգեւո՛ր են. այլ ես մարմնաւո՛ր եմ ընդ մեղա՛ւք վաճառեալ:
15. Զի զոր գործեմն՝ ո՛չ գիտեմ. ո՛չ եթէ զոր կամիմն՝ զա՛յն առնեմ, այլ զոր ատեա՛մն զայն գործեմ:
16. Ապա եթէ զոր ո՛չն կամիմ՝ զայն առնեմ, վկայե՛մ աւրինացն թէ բարւո՛ք են:
17. Այլ արդ՝ ո՛չ եթէ ես գործեմ զայն, այլ բնակեա՛լ յիս մեղքն:
18. Գիտեմ զի ո՛չ բնակեալ է յիս, ա՛յսինքն է՝ ի մարմնի՛ իմում, բարի ինչ. զի կա՛մքն առաջի կան ինձ. եւ առնել զբարին ո՛չ:
19. Զի ո՛չ եթէ զոր կամիմ զբարին՝ առնեմ, այլ զոր ո՛չն կամիմ զչա՛րն զա՛յն գործեմ:
20. Ապա եթէ զոր ոչն կամիմ՝ զայն առնեմ, ո՛չ եւս ես առնեմ զայն, այլ բնակեա՛լ յիս մեղքն:
21. Եւ արդ՝ գտանեմ զաւրէնս այնորիկ որ կամիցին առնել յիս զբարին. եւ ինձ չա՛րն առաջի կայ:
22. Հաճեալ եմ ընդ աւրէնսն Աստուծոյ ըստ ներքին մարդոյն.
23. բայց տեսանեմ ա՛յլ աւրէնս յանդամս իմ, զինեա՛լ հակառա՛կ աւրինաց մտա՛ց իմոց, եւ գերեա՛լ զիս աւրինաւքն մեղաց որ են յանդամս իմ:
24. Ա՛յր մի տառապեա՛լ եմ ես. ո՞վ ապրեցուսցէ զիս ի մարմնոյ աստի մահու:
25. Այլ շնորհքն Աստուծոյ ի ձեռն Յիսուսի Քրիստոսի Տեառն մերոյ: Ապա ուրեմն, ե՛ս ինքնին մտա՛ւք իմովք ծառա՛յ եմ աւրինա՛ցն Աստուծոյ. եւ մարմնով աւրինա՛ցն մեղաց:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: