Գիրք` 7. Թուղթք Պաւղոսի Առաքելոյ առ կորնթացիս Ա

Գլուխ 14

   
1. Զհե՛տ երթայք սիրոյ, եւ նախանձաւո՛ր լերուք հոգեւորացն, առաւել զի եւ դո՛ւք մարգարէանայցէք:

2. Զի որ խաւսի ի լեզուս՝ ո՛չ ընդ մարդկան խաւսի, այլ ընդ Աստուծոյ: Զի ո՛չ ոք է որ լսէ, բայց հոգւո՛վ խաւսի խորհուրդս:

3. Իսկ որ մարգարէանայն, մարդկա՛ն խաւսի շինութիւն եւ մխիթարութիւն եւ սփոփութիւն:

4. Որ խաւսի ի լեզուս, զա՛նձն իւր շինէ. եւ որ մարգարէանայ, զեկեղեցին շինէ:

5. Կամիմ զի ամենեքին դուք ի լեզուս խաւսիցիք, առաւել զի մարգարէանայցէ՛ք. զի լա՛ւ է որ մարգարէանայն, քան զայն որ ի լեզուսն խաւսիցի. բայց եթէ թարգմանեսցէ, զի եկեղեցին շինութիւն առնուցու:

6. Բայց այժմ ե՛ղբարք, եթէ եկից առ ձեզ ի լեզուս խաւսելով. զի՛նչ աւգուտ լինիցիմ ձեզ, եթէ ոչ խաւսիցիմ, կամ յայտնութեամբ, կամ գիտութեամբ, կամ մարգարէութեամբ, կամ վարդապետութեամբ:

7. Այնպէս՝ որպէս անշո՛ւնչքն ձայն տայցեն, եթէ փող եւ եթէ քնար: Զի եթէ ընտրութիւն ինչ բարբառոյն չառնիցեն, զիա՞րդ ճանաչիցի փողոյն հարկանել՝ կամ քնարին հնչել:

8. Քանզի եթէ խառնաձայն արձակիցէ փողն, ո՞վ պատրաստեսցի ի պատերազմ:

9. Նոյնպէս եւ դուք՝ եթէ լեզուաւք ոչ նշանակիցէք զբանն, զիա՞րդ ճանաչիցին խաւսքն. զի լինիցիք այնուհետեւ իբրեւ ընդ աւդս խաւսեցեալք:

10. Զի ա՛յնչափ ազգք ձայնից են յաշխարհի, եւ ո՛չինչ է՝ անձայն:

11. Իսկ արդ՝ եթէ ո՛չ գիտիցեմ զզաւրութիւն ձայնին, լինիցիմ այնմ որ խաւսիցին ընդ իս խո՛ւժ, եւ նա որ խաւսիցին ընդ իս՝ դուժ:

12. Նոյնպէս եւ դուք՝ քանզի նախանձորդք էք հոգեւորացն, վասն շինածոյ եկեղեցւոյն խնդրէք, զի առաւել եւս իցէք:

13. Վասն որոյ որ խաւսին ի լեզուս, աղա՛ւթս արասցէ՝ զի եւ թարգմանիցէ:

14. Եթէ կամ յաղաւթս լեզուաւ, հոգի՛ն իմ կայ յաղաւթս. այլ միտք իմ անպտո՛ւղ են:

15. Իսկ արդ՝ զի՞նչ իցէ. կացից յաղաւթս եւ հոգւո՛վ. կացից յաղաւթս եւ մտա՛ւք. սաղմոս ասացից հոգւո՛վ, սաղմոս ասացից եւ մտա՛ւք:

16. Ապա թէ ոչ՝ եթէ աւրհնեսցես հոգւով, որ կայցէ ի տեղւոջ տգիտին, զիա՞րդ ասիցէ ի քում գովութեանն՝ զամենն. քանզի զոր ասեսն՝ նա ո՛չ գիտէ:

17. Զի դու բարւո՛ք գոհանաս, այլ ընկերն ո՛չ շինի:

18. Գոհանա՛մ զԱստուծոյ, վասն ամենեցուն ձեր՝ առաւե՛լ լեզուաւ խաւսիմ:

19. Այլ ի մէջ եկեղեցւոյն կամիմ բանս հինգ՝ մտա՛ւք խաւսել, զի եւ զա՛յլս խրատիցեմ, քան զբազում բանս լեզուաւ:

20. Ե՛ղբարք՝ մի՛ տղայք լինիք մտաւք, այլ ի չարեա՛ց տղայացարո՛ւք, եւ մտաւք կատարեալք լինիջի՛ք:

21. Քանզի եւ յաւրէնս գրեալ է, եթէ յաւտար լեզուս՝ եւ ի շրթունս աւտարոտի՛ս խաւսեցա՛յց ընդ ժողովրդեանդ ընդ այդմիկ, սակայն եւ ո՛չ այնպէս լուիցեն ինձ:

22. Ապա ուրեմն լեզո՛ւք նշանակի՛ վասն են. ո՛չ հաւատացելոց, այլ անհաւատի՛ց. իսկ մարգարէութիւն, ո՛չ անհաւատից՝ այլ հաւատացելոց:

23. Ապա թէ գայցէ եկեղեցին ամենայն ի մի վայր, եւ ամնեքին ի լեզո՛ւս խաւսիցին, եւ մտանիցեն անդր տգէտք կամ անհաւատք. ո՞չ ասիցեն եթէ զի՛ մոլիքդ:

24. Իսկ եթէ ամենեքեան մարգարէանայցեն, եւ մտանիցէ ոք անդր, անհաւատ կամ տգէտ, յանդիմանի՛ յամենեցունց, եւ քննի՛ յամենեցունց,

25. եւ գաղտնիք սրտի նորա յայտնի լինին: Եւ ապա անկեալ ի վերա՛յ երեսաց՝ երկի՛ր պագանիցէ Աստուծոյ, եւ խոստավան լինիցի՝ թէ արդարեւ Աստուած է ի ձեզ:

26. Եւ արդ՝ զի՞նչ իցէ ե՛ղբարք. յորժամ ի մի վայր ժողովիցիք, իւրաքանչի՛ւր ոք ի ձէնջ, եթէ սաղմո՛ս ունիցի, եթէ վարդապետութիւն ունիցի, եթէ յայտնութի՛ւն ունիցի, եթէ լեզուս ունիցի, եթէ թարգմանութի՛ւն ունիցի, ամենայն ի շինած լինիցի:

27. Եթէ ի լեզո՛ւս ոք խաւսիցի, երկուք. եւ եթէ ե՛ւս աւելի, երե՛ք, եւ ապա մի ըստ միոջէ. եւ մինն թարգմանեսցէ՛:

28. Ապա թէ չիցէ՛ ոք որ թարգմանիցէ, լո՛ւռ լիցի յեկեղեցւոջն. ընդ մի՛տս իւր՝ եւ ընդ Աստուծոյ խաւսեսցի:

29. Բայց մարգարէք երկո՛ւ կամ երե՛ք խաւսեսցին, եւ ա՛յլքն քննեսցեն:

30. Ապա թէ ա՛յլ ումեք որ նստիցին՝ յայտնեսցի, առաջինն լռեսցէ՛:

31. Քանզի կարա՛ւղ էք ամենեքեան մի ըստ միոջէ մարգարէանալ. զի ամենեքեան ուսանիցին, եւ ամենեքեա՛ն մխիթարեսցին:

32. Քանզի եւ ոգի՛ք իսկ մարգարէից, մարգարէի՛ց հնազանդին:

33. Զի ո՛չ եթէ խռովութեան է Աստուած, այլ խաղաղութեան՝ որպէս յամենայն եկեղեցիս սրբոց:

34. Կանայք՝ յամենայն եկեղեցիս, լո՛ւռ լիցին. զի ո՛չ հրամայի նոցա խաւսել, այլ հնազա՛նդ լինել. որպէս եւ աւրէնքն իսկ ասեն:

35. Ապա եթէ ուսանե՛լ ինչ կամիցին, ի տա՛ն զարս իւրեանց հարցանիցեն. քանզի անպատե՛հ է կնոջ մարդոյ յեկեղեցւոջ խաւսել:

36. Եթէ ի ձէ՞նջ բանն Աստուծոյ ել. եւ կամ առ ձե՞զ միայն եհաս:

37. Իսկ եթէ ոք համարիցի մարգարէ լինել, կամ հոգեւոր, գիտասցէ զոր գրեցիդ առ ձեզ, թէ Տեառն պատուիրանք են:

38. Ապա թէ ոք տգիտանայցէ, տգիտասցի՛:

39. Այսուհետեւ ե՛ղբարք, նախանձեցարո՛ւք մարգարէանալ, եւ զխաւսե՛լն լեզուաւք մի՛ արգելուք:

40. Եւ ամենեայն ինչ ձեր պարկեշտութեա՛մբ եւ ըստ կարգի՛ լինիցի: