1. Այլ վասն հաշուին որ ի սո՛ւրբսն է որպէս պատուէր ետու եկեղեցեացն գաղատացւոց, նո՛յնպէս եւ դուք առնիջի՛ք
2. ըստ իւրաքանչիւր միաշաբաթուցն: Իւրաքանչիւրոք ի ձէնջ անձի՛ն իւրում գանձեսցէ որ ինչ եւ աջողեսցի:
3. Զի մի՛ յորժամ գայցեմ, յայնժամ հաշի՛ւք լինիցին: Այլ յորժամ եկից, զոր միանգամ ընտրեցէք թղթովքդ,
զնոսա առաքեցից տանել զշնո՛րհսն ձեր յԵրուսաղէմ:
4. Ապա թէ արժան իցէ եւ ինձ երթալ, ընդ իս երթիցեն:
5. Այլ եկի՛ց առ ձեզ` յորժամ ի Մակեդովնիա անցանիցեմ: Բայց իբրեւ շրջեցա՛յց ընդ Մակեդովնիա,
6. թէ դէպ լիցի, առ ձե՛զ մնացից` եւ կամ ձմերեցից զի դո՛ւք յուղարկիցէք զիս` ուր եւ երթալոցն իցեմ:
7. Զի ո՛չ կամիմ զձեզ այժմ ի հարեւանցի՛ տեսանել.ա՛կն ունիմ ժամանա՛կ ինչ առնել առ ձեզ, եթէ Տէր հրամայեսցէ:
8. Բայց այժմ լինիմ յԵփեսո՛ս մինչեւ ցպենտակոստէ.
9. զի դուռն բացեալ է ինձ մե՛ծ եւ կարեւոր, եւ հակառակորդք բազումեն:
10. Արդ` եթէ եկեսցէ Տիմոթէոս, տեսջի՛ք զիարդ աներկեւղ լինիցի առ զի զգործ Տեառն գործէ, որպէս եւ եսս,
11. մի ոք զնա անգոսնեսցէ: Եւ յուղարկեսջի՛ք զնա խաղաղութեամբ, զի եկեսցէ առ իս: Քանզի ա՛կն ունիմ նմա եղբա՛րբք հանդերձ:
12. Այլ վասն Ապաւղոսի եղբաւր` յո՛յժ աղաչեցի զնա․ զի եկեսցէ առ ձեզ եղբա՛րբք հանդերձ․ եւ արդեւք` ո՛չ էին կամք զի այժմ եկեսցէ այլ եկեսցէ յորժամ եւ պարապեսցէ:
13. Հսկեցէ՛ք, հաստատո՛ւն կացէք ի հաւատս, ժրացարո՛ւք, զաւրացարո՛ւք:
14. Ամենայն ինչ ձեր սիրո՛վ լիցի:
15. Աղաչեմ զձեզ ե՛ղբարք, գիտէ՛ք զտունն Ստեփանեայ եւ Փորտունատեայ, որ են պտուղ Աքայեցւոց, եւ ի պաշտա՛ւն սրբոցն կարգեցին զանձինս.
16. զի եւ դո՛ւք հնազանդ լինիցիք այնպիսեացն. եւ ամենայնի՝ որ գործակի՛ց իցէ եւ վաստակակից:
17. Ուրախ եղէ ի գա՛լ Ստեփանեայ, եւ Փորտունատեայ․ եւ Աքայիկոսի, զի զձե՛ր պակասութիւն նոքա՛ լցին.
18. քանզի հանգուցին զհոգի իմ` եւ զձեր. արդ՝ ծանիջի՛ք զայնպիսիսն:
19. Ողջո՛յն տան ձեզ եկեղեցիքն ասիացւոց: Ողջո՛յն շա՛տ տան ձեզ ի Տէր` Ակիւղա՛ս, եւ Պրիսկա, հանդերձ առտնին եկեղեցեաւն իւրեանց:
20. Ողջո՛յն տան ձեզ եղբարք ամենեքին:
21. Ողջո՛յն տուք միմեանց ի համբոյր սրբութեան:
22. Ողջո՛յնդ այդ՝ իմո՛յ ձեռին Պաւղոսի եթէ ոք ո՛չ սիրէ զՏէր Յիսուս, եղիցի նզովեալ, մարանաթա՛:
23. Շնո՛րհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ձեզ։
24. Եւ սէրն իմ ընդ ամենեսին ձեզ ի Քրիստոս Յիսուս: Ամէն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: