1․ Եւ դադարեաց Մուրդքէ յապարանսն` Գաբիթեաւ հանդերձ եւ Թառայիւ` երկոքումբք ներքինեաւք թագաւորին, որ էին պահապանք ապարանից թագաւորին:
2․ Եւ իբրեւ գիտակ եղեւ Մուրթքէ խորհրդոց ներքինեացն, եւ զկամս սրտից նոցա քննեաց` եթէ պատրաստեալ են նոքա ձեռն արկանել ի թագաւորն Արտաշէս, եցոյց արքային զխորհուրդս նոցա:
3․ Եւ եհարց թագաւորն զերկոսին ներքինիսն, եւ նոքա խոստովան եղեն նմա. եւ հրամայեաց զնոսա կապել:
4․ Եւ գրեաց թագաւորն զբանս զայսոսիկ ի յիշատակս. եւ Մուրթքէ գրեաց վասն բանիցս այսոցիկ:
5․ Եւ ետ հրաման թագաւորն Մուրթքէի, մեծաւ զգուշութեամբ առաւել եւս դարման տանել տան թագաւորին. եւ ետ նմա պարգեւս: Եւ էր համան Ամադովթեայ Բովկեցւոյ փառաւոր առաջի արքային, եւ կամեցաւ չարչարել զՄուրթքէ եւ զժողովուրդ նոցա վասն երկուց ներքինեացն:
6․ Եւ եղեւ յետ բանիցս այսոցիկ յաւուրս Արտաշէսի, որ եւ այս.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: