Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 12:30

Հովհաննես Ծործորեցի

Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»:

   

   Ով Ինձ հետ չէ, Ինձ հակառակ է, և ով Ինձ հետ չի ժողովում, ցրում է:

   Այս խոսքով նշում է սատանայի հետ ունեցած Իր կատարյալ անմիաբանությունն ու թշնամությունը: Որովհետև Ես կամենում եմ, ասում է, [մարդկանց] Աստծուն մոտեցնել, առաքինություն սովորեցնել և արքայություն պարգևել, իսկ սատանան ու դևերը՝ սրա հակառակը: Ուրեմն «ով Ինձ հետ չի ժողովում» մարդկանց, ինչպե՞ս կարող է Ինձ հետ լինել և կամ Ինձ գործակցել, որ ոչ միայն չի ժողովում, այլև ժողովվածներին ցրում է: Ես եկա Ադամի ցրված որդիներին ժողովելու աստվածպաշտության մի կրոնի մեջ, իսկ նա ցրում է կռամոլության զանազան պաշտամունքների մեջ. հետևաբար, Ինձ հակառակ է և Ինձ հետ չէ:

   Նաև՝ ով Քրիստոսի ճշմարիտ խոսքով է ժողովում [մարդկանց], նա չի կորցնում, այլ Տիրոջ մոտ է բերում [նրանց], իսկ ով առանց [Քրիստոսի] խոսքի և իմաստության լույսի է ժողովում, այդպիսին Տիրոջ հետ չէ, այլ Նրա ուսմունքը ցրիվ տվող: Այլև ով հավատքով չի միանում Ինձ, հենց սատանա է, և ով գործերով չի ժողովում Ինձ հետ, դևերի հետ ցրիվ է տալիս իր հոգին, որովհետև սատանան կոչվում է նաև Դիա՛բոլոս, որը նշանակում է «ցրիվ տված» 651:
   

Ստեփանոս Սյունեցի

Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»:
   
   «Ով ինձ հետ չէ՝ իմ դեմ է, և ով ինձ հետ չի հավաքում՝ ցրում է»:

   Ով հավաքում է խոսքով, ճշմարտությամբ, զորությամբ և լույսով, ինչպես՛ Քրիստոս, այնպիսին չի կորցնում: Իսկ ով առանց խոսքի, լույսի և իմաստության է հավաքում, այնպիսին, իրոք, ցրում է:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Ով ինձ հետ չէ՝ իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում՝ ցրում է»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:24