Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։13

Ա. Լոպուխին

«Երբ Ես արդարին ասեմ, որ նա պիտի ապրի, բայց նա հույսը դնի իր արդարության վրա ու անիրավություն գործի, ապա նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա պիտի մեռնի իր անիրավության պատճառով, որ գործել է»։ [13] (Սինոդական թարգ․)
   

   Խոսքի սաստկացում է տեղի ունենում։ Եթե նույնիսկ փրկությունն ու կործանումը հռչակվում են Աստծո կողմից (անշուշտ՝ մարգարեի միջոցով), այդուամենայնի մարդու փոփոխությունը, ակնհայտորեն, կարող է հանգեցնել Աստծո անբեկանելի (Եզեկ․ 32:18) խոսքի փոփոխությանը (դրա վառ օրինակն է Հովնանի մարգարեությունը): Այս հատվածը ցույց է տալիս, թե ինչպես են իրենք՝ մարգարեները, նայում իրենց մարգարեությանը: Սկզբնապես քննվում է արդարի պարագան, որպեսզի այդուհետև ավելի մանրամասնորեն խոսվի մեղավորի մասին (հմմտ․ 18:21, 24
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Երբ ես արդարին ասեմ՝ ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, յոյսը դնելով իր արդարութեան վրայ, անօրէնութիւն գործի, - նրա բոլոր արդար գործերը չեն յիշուելու, այլ իր կատարած անօրէնութեան համար մեռնելու է:
(Արարատ թարգ․) Երբ ես արդարին ասեմ. "Նա անպատճառ պիտի ապրի", և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։
(Գրաբար) յասել ինձ ցարդարն՝ թէ կելով կեցցես, և նա յուսացեալ յարդարութիւն իւր՝ առնիցէ անօրէնութիւն. ամենայն արդարութիւնք նորա մի՛ յիշեսցին, այլ անօրէնութեամբն իւրով զոր արար՝ նովի՛ն մեռցի: