Ա. Լոպուխին
«Երբ Ես արդարին ասեմ, որ նա պիտի ապրի, բայց նա հույսը դնի իր արդարության վրա ու անիրավություն գործի, ապա նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա պիտի մեռնի իր անիրավության պատճառով, որ գործել է»։ [13] (Սինոդական թարգ․)
Խոսքի սաստկացում է տեղի ունենում։ Եթե նույնիսկ փրկությունն ու կործանումը հռչակվում են Աստծո կողմից (անշուշտ՝ մարգարեի միջոցով), այդուամենայնի մարդու փոփոխությունը, ակնհայտորեն, կարող է հանգեցնել Աստծո անբեկանելի (Եզեկ․ 32:18) խոսքի փոփոխությանը (դրա վառ օրինակն է Հովնանի մարգարեությունը): Այս հատվածը ցույց է տալիս, թե ինչպես են իրենք՝ մարգարեները, նայում իրենց մարգարեությանը: Սկզբնապես քննվում է արդարի պարագան, որպեսզի այդուհետև ավելի մանրամասնորեն խոսվի մեղավորի մասին (հմմտ․ 18:21, 24)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Երբ ես արդարին ասեմ՝ ապրելով ապրելու ես, իսկ նա էլ, յոյսը դնելով իր արդարութեան վրայ, անօրէնութիւն գործի, - նրա բոլոր արդար գործերը չեն յիշուելու, այլ իր կատարած անօրէնութեան համար մեռնելու է:
(Արարատ թարգ․) Երբ ես արդարին ասեմ. "Նա անպատճառ պիտի ապրի", և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։
(Գրաբար) յասել ինձ ցարդարն՝ թէ կելով կեցցես, և նա յուսացեալ յարդարութիւն իւր՝ առնիցէ անօրէնութիւն. ամենայն արդարութիւնք նորա մի՛ յիշեսցին, այլ անօրէնութեամբն իւրով զոր արար՝ նովի՛ն մեռցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: