Գիրք` 25. Առակք Սողոմոնի

Գլուխ 4

   
1. Լուարուք մանկունք զխրատ հաւր. եւ անսացէք ստանալ զիմաստութիւն:

2. զի պարգեւս բարեաց պարգեւեցից ձեզ: Զաւրէնս իմ մի թողուք.

3. զի որդի եղեալ եմ եւ ես հպատակ հաւր իմոյ, եւ սիրեցեալ յաչս մաւր իմոյ:

4. Որք ուսուցանէին զիս` եւ ասէին. հաստատեսցի բան մեր ի սրտի քում: Պահեա զպատուիրանս իմ եւ կեաց.

5. ստացիր զիմաստութիւն. ստացիր զհանճար` եւ մի մոռանար: Մի արհամարհեր զպատգամս բերանոյ իմոյ, եւ մի խոտորիր ի բանից շրթանց իմոց:

6. Մի թողուր զնա, եւ պատսպարեսցէ զքեզ. սիրեա զնա` եւ պահեսցէ զքեզ:

7. Սկիզբն զգաւնութեան ստացիր զիմաստութիւն. եւ յամենայն ճանապարհս քո ստացիր զհանճար:

8. Շուրջ փակեա զնովաւ, եւ բարձրացուսցէ զքեզ. մեծարեա զնա` եւ գիրկս արկցէ զքեւ:

9. Զի տացէ գլխոյ քում պսակ շնորհաց. եւ պսակաւն վայելչութեան վերակացու լիցի քեզ:

10. Լուր որդեակ` եւ ընկալ զբանս իմ. եւ բազմասցին ամք կենաց քոց. եւ յաճախեսցին ճանապարհք կենաց քոց:

11. Զճանապարհս իմաստութեան ուսուցանեմ քեզ. խելամուտ առնեմ զքեզ ուղիղ շաւղաց:

12. Զի եթէ գնայցես` ոչ խափանեսցին գնացք քո. եւ եթէ ընթանայցես` ոչ վաստակեսցիս:

13. Բուռն հար զխրատուէ իմմէ` եւ մի թողուցուս. այլ պահեա զնա անձին քում ի կեանս:

14. Ի ճանապարհս ամպարշտաց մի երթայցես, եւ մի նախանձիցիս ընդ ճանապարհս անաւրինաց:

15. Եւ ի տեղւոջ ուր բնակիցեն` ընդ այն մի անցանիցես: Խոտորեա ի նոցանէ, եւ խորշեա անտի:

16. զի ոչ ննջեն, եթէ ոչ չար գործիցեն: Բարձեալ է քուն նոցա` եւ ոչ ննջեն.

17. որք ուտեն զկերակուրս ամպարշտութեան. եւ գինւով անաւրէնութեան արբենան:

18. Ճանապարհք արդարոց որպէս լոյս ծագեն առաջնորդեն եւ լուսաւորեն, մինչչեւ տիւն լուսաւորեսցէ:

19. Ճանապարհք ամպարշտաց խաւարինք. եւ ոչ գիտեն զիարդ գայթագղին:

20. Որդեակ` իմոյ իմաստութեան անսա. եւ իմոց բանից մատո զունկն քո.

21. զի մի պակասեսցին աղբեւրք քո: Պահեա զնոսա ի սրտի քում.

22. զի կեանք են որոց գտանենն զնա. եւ ամենայն մսեղւոյ` բժշկութիւն:

23. Ամենայն պահպանութեամբ պահեա զսիրտ քո. զի ի սոցանէ են ելք կենաց:

24. Ի բաց արա ի քէն զբերան կամակոր. եւ զշրթունս անիրաւս մերժեա ի քէն:

25. Աչք քո ուղիղ հայեսցին. եւ արտեւանունք քո արդար ակնարկեսցեն:

26. Զշաւիղս ուղիղս արասցես ոտից քոց, եւ զճանապահս քո ուղղեսցես:

27. Մի յաջ խոտորիցիս` եւ մի յահեակ. դարձո զոտն քո ի ճանապարհէ չարէ: Զի զճանապարհս որ յաջմէ են` գիտէ Աստուած. թիւր են ճանապարհք` որ ի ձախմէ են: Այլ ինքն ուղիղ արասցէ զշաւիղս քո, եւ զճանապարհս քո խաղաղութեամբ յառաջեցուսցէ: