Ա. Լոպուխին
«Ահա, Ես Նրան վկա եմ կարգել ժողովուրդների համար՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար»։ [4] (Սինոդական թարգ․)
«Ահա, Ես Նրան վկա եմ կարգել ժողովուրդների համար՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար․․․» - Հիմնվելով ամենամոտ քերականական կապի վրա՝ ռացիոնալիստական (բանապաշտական) մտածողություն ունեցող մեկնաբաններից շատերը «Նրան» բառի ներքո հասկանում են ո՛չ թե Մեսիային, այլ Դավթին, որի մասին անմիջապես առաջ խոսվում էր (Գեզենիուս, Էվալդ, Կնոբել, Չեին և այլք)։ Սակայն ըստ շատ ուրիշ մեկնաբանների կարծիքի, այստեղ բացարձակապես կարիք չկա ստրկաբար հետևել քերականությանը՝ բացահայտորեն ընդդիմանալով առողջ բանականությանը, քանի որ ավելի քան ռիսկային է Դավթի պատմական անձն ընդունել Եսայի մարգարեի ժամանակակիցների համար որպես վկա, նրանց առաջնորդ և հրամանատար, և ո՛չ միայն Եսայու ժամանակակիցների, այլև նրանց հեռավոր սերունդների համար, քանի որ մարգարեի խոսքը գլխավորապես այդ վերջիններին ի նկատի ունի (Վիտրինգ, Ռոզենմյուլլեր, Ումբրեյտ, Օրելլի, Rawlinson և այլք)։ Մեսիան այստեղ կոչվում է «վկա», և դա միանգամայն համապատասխանում է հենց Նրա՝ Քրիստոսի խոսքերին, Որն ասում էր․ «Ես նրա համար եմ ծնվել և աշխարհ եկել, որպեսզի վկայեմ ճշմարտության մասին (Հովհ․ 18։37)։ Մեսիան՝ Տիրոջ այդ սիրեցյալ Որդին, բազմիցս անվանվում է նաև «տիեզերական Վարդապետ», «ժողովուրդների Առաջնորդ և Տիրակալ», և այդ անվանումները Մեսիային տրվում են ինչպես հենց Եսայի մարգարեի, այնպես էլ ուրիշ մարգարեների կողմից (Ես․ 42։6, 43։9, 12, 44։8, 49։1-2, 51։4, Երեմ․ 30։9, Եզեկ․ 34։23-24 և այլ տեղիներ)։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ահա նրան տուեցի որպէս հեթանոսների վկայ, որպէս ազգերի իշխան եւ հրամանատար:
(Արարատ թարգ․) Ահա ես նրան վկա եմ կարգել ժողովուրդներին՝ որպես ժողովուրդների առաջնորդ և հրամանատար։
(Գրաբար) Ահաւասիկ ի վկայութիւն հեթանոսաց ետու զնա. իշխան եւ հրամանատար ազգաց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: