Հովհաննես Ծործորեցի
Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»:
Հարավի թագուհին Դատաստանի օրը կկանգնի այս ցեղի հետ և կդատապարտի նրան, որով հետև երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. իսկ այստեղ ահա Սողոմոնից էլ մեծը կա:
Ամեն կողմից մեծացնում է վտանգը: Ինչո՞ւ: Որպեսզի չասեն, թե՝ չլսեցինք ու չտեղեկացանք: Ուստի անխուսափելիորեն դատվելու են:
«Հարավի թագուհին....»: Սա նախկին [օրինակից] բարձր է. որովհետև Հովնանը գնաց [հեթանոսների] մոտ, իսկ հարավի Տիկինը եկավ Սողոմոնի մոտ 696, այն էլ՝ կինարմատ էր ու խուժադուժ այլազգի, նաև չափազանց հեռաբնակ էր ու սպառնալիքի տակ էլ չէր: Սակայն միայն իմաստության տենչից [եկավ Սողոմոնի մոտ]:
«Իսկ այստեղ ահա Սողոմոնից էլ մեծը կա»:
Հիրավի՛. որովհետև նա փայտերի ու ծառերի մասին խոսեց, [ասում է Տերը], իսկ Ես՝ անճառելի իրողությունների ու ահավոր խորհուրդների. Սողոմոնը միայն խոսքով հավանեցրեց, իսկ Ես՝ թե՛ խոսքով, թե՛ գործով. այնտեղ կինը գնաց թագավորի մոտ, իսկ այստեղ Տերն Ինքն է [եկել] Իր ծառաների մոտ. նա երկրի ծագերից ելավ [եկավ], իսկ Ես երկնքից [իջնելով]՝ շրջում եմ քաղաքներում. Սողոմոնը միայն մարդ էր, իսկ Ես՝ Աստված և մարդ. նա Իմ խորհրդանիշն էր, իսկ Ես՝ Նրա ճշմարիտ [օրինակը]: Սակայն [ձեզնից] ոչ ոք չի ընդունում [Ինձ]. ուստի այն կինը Դատաստանի օրը ձեր դեմ իբրև թշնամի է հանդես գալու, ո՛չ իբրև դատավոր, այլ միայն դատելու համար մեղադրող:
Նաև՝ թագուհիով [Տերը] խորհրդանշում է հեթանոսների Եկեղեցին, որը, մեղքերով սևացած 697 լինելով, կռապաշտության երկրի ծագերից լսելով Հոր Իմաստության՝ ճշմարիտ Սողոմոնի մասին, բայց [Նրան] տեսած չլինելով, եկավ երկրպագելու Նրան՝ ըստ այսմ. «Մոռացի՛ր քո ժողովրդին», «Սուրի դուստրը կերկրպագի սրան» (Սաղմ. 44։11, 13), «Հաբեշներն առա ջինը ձեռքերը կպարզեն Աստծուն» (Սաղմ. 67։32): Հաբեշ ժողովուրդը Դատաստանի օրն այնտեղ կլինի ու կդատապարտի հրեաներին՝ Նրա հրաշքների ականատեսներին ու Նրա վարդապետությունը լսածներին, և [Ճշմարիտ] Սողոմոնի փառքն ավելի մեծ կլինի այնտեղ, քան այստեղ, որովհետև փառքով ու սուրբ հրեշտակների միջոցով է դատելու նրանց:
Սրանով [Տերը] հայտնում է նաև կյանքի գալիք հարության, յուրաքանչյուր գործի քննության ու հատուցման մասին, որով էլ սրբերը կժառանգեն ճշմարիտ Իմաստությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 12:38
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: