Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 16:1

Հովհաննես Ծործորեցի

Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան:
   
   Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան և փորձելով խնդրում էին Նրան երկնքից նշան ցույց տալ իրենց:

   Սրանք թեպետ հակառակ աղանդների էին պատկանում, քանի որ փարիսեցիներն առանձնական էին 830 և հավատում էին հրեշտակներին, հոգուն ու հարությանը, իսկ սադուկեցիները սրանցից ոչ մեկն էլ չէին ընդունում, բայց Տիրոջը փորձելու համար միաբանվեցին, ինչպես որ այժմ էլ հեթանոսներն ու հերձվածողներն են, հակառակ կրոնների հետևելով հանդերձ, միաբանվում՝ ուղղափառներին խաբելու հա-մար՝ ըստ այսմ. «Ժողովվեցին Տիրոջ և Նրա Օծյալի դեմ» (Սաղմ. 2։2): Ուրեմն՝ մոտեցան [Հիսուսին], որ խնդրեն երկնքից նշան ցույց տալ իրենց, որովհետև ինչ որ երկրի վրա էր անում, ինչպես հացի և մյուս [հրաշքները], դրանց չէին հավատում, այլ թվացյալ էին կարծում, ուստի երկնքից [նշան] խնդրեցին՝ ո՛չ հավատալու նպատակով, այլ փորձելու: Նաև երկնքից էին նշան խնդրում, որովհետև Նրա մասին լսում էին, թե Քրիստոսն է, իսկ [Քրիստոսի] գալստյան մասին Դանիելից գիտեին, որ «երկնքի ամպերով Մարդու Որդու պես է գալու» (Դան. 7։13), ուստի այս առաջին գալուստը երկրորդի հետ շփոթելով՝ մոտեցան ու երկրորդի նշանը, երբ երկնքից է գալու, ա՛յժմ խնդրեցին: Իսկ ի՞նչ էր դա. կամ արևի ընթացքը կասեցնել, կամ լուսինը [խավարով] պատել, կամ երկնքից կայծակներ իջեցնել, կամ օդը փոփոխել և կամ այլ այսպիսի բան: Եվ Տերն ի՞նչ [արեց] ի պատասխան:
   

Ստեփանոս Սյունեցի

Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան։
   
   «Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցույց տա իրենց երկնային մի նշան»:
   Փարիսեցիներն ու սադուկեցիներն զանազանվում են աղանդով և հակառակ են միմյանց, [սակայն] այժմ Քրիստոսին փորձելու համար միավորվեցին: Բազում անգամ միաբանվեցին նաև հեթանոս իմաստունները, որոնք նախապես բաժանվել էին միմյանցից հակառակության պատճառով: [Սրանք] միաբանվում են նաև ոմանց փորձելու և պարզելու համար: Նույնպես և միմյանց հակառակ զորությունները միաբանվում են՝ «Ընդդեմ Տիրոջ և Նրա Օծյալի» (տես Սղմ. 2։2):
   

Մաղաքիա արք. Օրմանյան

1-4․ Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան: Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 15:39