Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
34-35. «Սակայն Ես ասում եմ ձեզ. բնավ մի՛ երդվիր` ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է»: «Ո՛չ երկրով, քանի որ այն Նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որովհետև այն մեծ Թագավորի քաղաքն է»։
Որպեսզի Իր ունկնդիրներին ավելի հեռու պահի Աստծով երդվելու սովորությունից, Փրկիչն ասում է. «Մի´ երդվեք ո՛չ երկնքով, քանի որ այն Աստծու գահն է: Ո՛չ երկրով, քանի որ այն Նրա ոտքերի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմով, որովհետև այն մեծ Թագավորի քաղաքն է»: Այստեղ մարգարեների խոսքերով խոսելով՝ Քրիստոս ցույց է տալիս, որ Ինքը չի հակասում նախնիների ավանդությանը: Հին ժամանակներում այդպիսի սովորություն կար երբեմն երդվել երկնքով, երբեմն երկրով կամ Երուսաղեմով, և Ավետարանի վերջում էլ ցույց է տրվում այդպիսի սովորական երդման դեպքերից մեկը: Նկատի ունեցիր նաև, թե ինչու՞ է Տերը բարձրաձայնում հենց այդ սուբյեկտների (երկինք, երկիր, Երուսաղեմ) անունները: Հիսուս դա անում է դրանք ոչ թե ըստ դրանց բնույթի, այլ Աստծու` դրանց հետ առանձնահատուկ հարաբերության պատճառով՝ մեր ընկալմանը համապատասխան: Քանի որ այդ ժամանակ ամենուրեք տիրում էր կռապաշտությունը, ուստի, որպեսզի նշված սուբյեկտներն ինքնին հարգանքի արժանի չթվան, Փրկիչը ներկայացնում է նաև այն պատճառը, որի մասին մենք խոսեցինք, այսինքն՝ շեշտադրում է Աստծու փառքը: Հիսուս չասաց՝ «քանի որ երկինքը բարի և ընդարձակ է», չասաց՝ «քանի որ երկիրն օգտակար է», այլ՝ «քանի որ երկինքը Աստծու գահն է, երկիրը՝ Նրա ոտքերի պատվանդանը», և այդպիսով Իր ունկնդիրներին ամենուրեք հորդորեց
Հովհաննես Ծործորեցի (†1338)
34-36. Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է,ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է: Եւ քո գլխով էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել:
Բայց Ես ձեզ ասում եմ. ամենևի՛ն մի երդվիր՝ ո՛չ երկնքով, որովհե տև Աստծո աթոռն է, ո՛չ երկրով, որովհե տև Նրա ոտքերի պատվանդանն է, և ո՛չ Երուսաղեմով, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: Քո գլխո՛վ էլ մի երդվիր, քանի որ ոչ մի մազ չես կարող սպիտակ կամ սև դարձնել:
Այս խոսքը քննողներին [Տերը] երեք իմաստ է ավանդում, երբ տարերքներով երդվելուց հրաժարվել է տալիս:
Նախ՝ հրեաները սովորություն ունեին այդպիսի բաներով երդվել և դա ոչինչ համարել, ինչպես այս Ավետարանի վերջում է [Տերը] ցույց տալիս՝ ասելով. «Կեղծավորնե՛ր, ասում եք, որ ով Տաճարով է երդվում, դա ոչինչ է, բայց ով Տաճարում գտնվող ոսկով է երդվում, արժե՛: Բայց ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե Տաճարը, որը սրբագործում է ոսկին: «Եվ ով զոհասեղանով է երդվում, ոչինչ է, բայց ով նրա վրայի զոհով է երդվում, արժե՛ե: Հիմարնե՛ր, - ասում է, - ի՞նչն է ավելի մեծ՝ զո՞հը, թե սեղանը, որը սրբագործում է զոհըե (հմմտ. Մատթ. 25։16-19): Ուրեմն՝ որպեսզի այս սովորությունը վերացնի նրանց միջից, ասում է, որ բնա՛վ չերդվեն՝ ո՛չ երկնքով, քանի որ Աստծո աթոռն է, ինչպես [Աստծո անունից] ասաց մարգարեն. «Երկինքն Իմ աթոռն էե (Ես. 66։1), և ով երկնքով է երդվում, երդվում է Նրանով, Ով նստած է երկնքի վրա: Ո՛չ էլ երկրով, քանի որ, ասում է, այս երկիրը Նրա ոտքերի պատվանդանն է, և ով երկրով է երդվում, դրա հետ նաև Աստծուն է երդման մեջ ներառում: Այսպես նաև Երուսաղեմով [պետք չէ երդվել], որովհետև Աստծո քաղաքն է. մարգարեն ասաց. «Քո մասին ասվեցին փառավոր խոսքերը, Աստծո՛ քաղաքե (հմմտ. Սաղմ. 86։3): Ուստի ով քաղաքով է երդվում, քաղաքի Տիրոջն էլ է հետը հիշատակում: Ոչ էլ քո գլխով, ասում է, երդվիր, որովհետև գլխիդ տերն էլ չես, այնքան, որ մի մազ իսկ չես կարող ստեղծել, ոչ էլ ստեղծվածի գույնը փոխել, որովհետև գլխովդ երդումն էլ Տիրոջն ես հանգեցնում: Հետևաբար, [այս պատվերը տրվում է], որպեսզի երդվելուն սովորելով՝ նշվածներիս Արարչին չներառես [երդմանդ մեջ], այն էլ՝ ստելով: Ուստի մեծ պղծագործություն է ամեն տեղ՝ հրապարակներում ու փողոցներում, անհարկի ու չիմացած բաների համար սուրբ անունը հայհոյելը, ուրանալը կամ վկա կանչելը:
Երկրորդ՝ առաքյալը գրում է, որ երդումը հաստատվում է, երբ մեկն իրենից ավելի բարձր բանով է երդվում (Եբր. 6։16), իսկ նշված տարերքները ոչ միայն ավելի բարձր չեն մարդուց,այլև [նրա համար] Աստծուց կարգված սպասավորներ ու ծառաներ են, որովհետև տեսնում ենք, որ ամեն ինչ մարդու համար է հարմարեցվել՝ ըստ այսմ. «Եվ իրենք իսկ արարածներն ընդունայնությանը հնազանդվեցին, ո՛չ իրենց կամքով, այլ Նրա համար, Ով հնազանդեցրեց հույսով. որովհետև նրանք էլ են հեծում ու տառապում՝ մեր ազատությանը սպասելով» (հմմտ. Հռոմ. 8։20-22): Ուստի ավելի ցածր բներով երդվելը ստախոսություն է:
Եվ երրորդ՝ երդումն այն է, որ մեկը ճշմարտությունն ապացուցող սահմանման խոսք է ասում: Ուրեմն՝ [Տերը] կամենում է, որ դու այնքան ճշմարտախոս լինես, որ քո խոսքը երդման տեղ անցնի և երդմամբ համոզելու կարիք չլինի:
Ոմանց թվացել է, թե արարածներով երդվել թույլ չտալը դրանք մեծարել է նշանակում: Սակայն որպեսզի այդպես չկարծես, [Տերը] չասաց, թե երկինքը բարձր է, կամ երկիրը՝ հարգո, Երուսաղեմը՝ պատվական, քո գլուխն էլ՝ փառավոր, այլ՝ մեկն աթոռ է, մյուսը՝ պատվանդան, Երուսաղեմը՝ Աստծո քաղաք, քո գլուխն էլ՝ Նրա ստեղծագործությունը. [և այսպես ասաց], որպեսզի բոլորի միտքը դեպի Տերն ուղղի:
«Քո գլխով էլ մի՛ երդվիր» խոսքի վերաբերյալ մի ուրիշ բացատրություն [ևս] պիտի ներկայացնեմ: Պողոսը գրում է. «Ամեն մարդու գլուխը Քրիստոսն է» (Ա Կոր. 11։3), և Սողոմոնը՝ «Իմաստունի աչքերը նրա գլխին են» (Ժող. 2։ 14): Արդ՝ ամենքի գլուխը Տերն է, ինչը տեսավ Հակոբը սանդուղքի տեսիլքու (Ծննդ. 28։13): Ուստի [Տերն] ասում է, որ պետք չէ սուտ դարձնել ճշմարտությունը, որի խորհուրդը, որը «մ(ազ» է անվանում, չես կարող սպիտակ կամ սև դարձնել, այսինքն՝ ծածկվածը չես կարող բացահայտել, որովհետև դա Աստծո գործն է, ինչպես ասաց Մովսեսը (Բ Օր. 29։29), և բացահայտվածները չես կարող սքողել՝ ըստ այսմ. «Փակում է, և չկա մեկը, որ բացի. բացում է, և չկա մեկը, որ փակի» (հմմտ. Հայտ. 3։7):
Բայց այստեղ կասկած է հարուցում այն, թե [Տերն] ինչո՞ւ է այս խոսքով ընդհանրապես արգելում երդվել, երբ Ինքը բազմաթիվ տեղեր երդվել է. օրինակ՝ «Անձովս երդվեցի, - ասում է Տերը» (Երեմ. 49։13). «Տերը ճշմարտապես երդվեց Դավթին և չստեղ նրան» (Սաղմ. 131։11). նաև՝ «Տերը երդվեց և այլևս չի զղջա» (Սաղմ. 109։4): Արդ՝ թե ինչու է արգելում երդվել, վերևում ասացինք. որպեսզի մարդիկ, երդվելուն սովորելով, ստախոսության մեջ չընկնեն և գերանդու սպառնալիքին չարժանան։
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւի՛ն չերդուել. ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծու աթոռն է,
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 5:17
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: