Երեմիայի մարգարեության մեկնություն 50։36

  Ա. Լոպուխին

«Սո՜ւր գուշակների վրա, և նրանք կհիմարանան. սո՜ւր նրանց պատերազմիկների վրա, և նրանք կզարհուրեն»։ (Սինոդական թարգմ.) [36]
   
«Հմայողներ»–ը բաբելոնյան կեղծ մարգարեներն են, աստղագուշակները  (Ես. 44:25):
«Կխելագարվեն», այսինքն՝ կպարզվի, որ  ոչինչ չհասկացող հիմարներ են:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 50:1

-----------------------------------

[36](Էջմիածին թարգմ.) Սուրը թող բարձրանայ նրա գուշակների վրայ, եւ թող վերանան նրանք. թող բարձրանայ սուրը նրա պատերազմողների վրայ, եւ թող լքուեն նրանք:
(Արարատ թարգմ.) Սո՜ւր գուշակների վրա, որ հիմարանան, սո՜ւր նրանց պատերազմիկների վրա, որ զարհուրեն։
(Գրաբար) Սուր ի վերայ ըղձութեանց նորա, եւ բարձցին. սուր ի վերայ պատերազմողաց նորա, եւ լքցին։