Գիրք` 32. Ովսէէ

Գլուխ 14

   
1. Ապականեսցի՛ Շամրին զի ընդդէ՛մ դարձաւ Աստուծոյ իւրոյ. ի սո՛ւր անկցին. և ստնդիա՛ցք նորա զքարի՛ հարցին, և յղիք նորա պայթեսցեն։

2. Դա՛րձ Իսրայէլ առ Տէր Աստուած քո. զի տկարացա՛ր յանօրէնութիւնս քո։

3. Առէ՛ք ընդ ձեզ բանս՝ և դարձարո՛ւք առ Տէր Աստուած ձեր. և ասացէ՛ք ցնա. Կարօ՛ղ ես թողուլ զմեղս մեր զի մի՛ առնուցուք անիրաւութիւն, այլ ընդունիցիք զբարիս. և հատուսցուք զպտուղ շրթանց մերոց. և վայելեսցեն ի բարութեան սիրտք ձեր։

4. Ասորեստանեայն ո՛չ փրկէ զմեզ, և յերիվարս ո՛չ հեծցուք. և մի՛ ևս ասասցուք Աստուա՛ծ մեզ զձեռագործս մեր. զի որ ի քեզդ է՝ ողորմեսցի՛ որբոց։

5. Բժշկեցից զբնակութիւնս նոցա. և սիրեցի՛ց զնոսա համօրէն. զի դարձա՛ւ բարկութիւն իմ ի նոցանէ։

6. Եւ եղիցի իբրև զցօղ Իսրայէլի. և ծաղկեսցէ իբրև զշուշան. և արձակեսցէ զարմատ իւր իբրև զԼիբանոս.

7. արձակեսցին ոստք նորա, և եղիցին իբրև զձիթենի պտղալից. և բուրեսցէ հոտ նորա իբրև զկնդրկի։

8. Դարձցին և նստցի՛ն ընդ յարկաւ նորա, կեցցեն և հաստատեսցին ցորենով. և ծաղկեսցէ իբրև զորթ յիշատակ նորա,

9. և իբրև զգինի Լիբանանու եղիցի Եփրեմայ։ Զի՞ ևս կայ նորա և կռոց, ե՛ս խոնարհեցուցի զնա, և ես զօրացուցից զնա. ե՛ս իբրև զայգի պտղախայծ՝ յինէ՛ն գտաւ պտուղ ի քեզ։

10. Ո՞վ է իմաստուն՝ և իմասցի զայս. հանճարեղ՝ և ծանիցէ զայս. զի ուղի՛ղ են ճանապարհք Տեառն. և արդարք գնասցեն ընդ նոսա. և ամպարիշտք  տկարասցին ի նոսա։